
Նոր iPhone-ի դիզայնը չի տարբերվի նախորդից. WSJ

ԱՄՆ-ի Apple ընկերության նոր սմարթֆոնի դիզայնն սկզբունքային տարբերություն չի ունենա նախորդ iPhine 6 մոդելից: Այս մասին հայտնել է ամերիկյան WSJ-ն:
Կայքի տեղեկություններով՝ «Apple-ը ծրագրում է հեռանալ յուրաքանչյուր երկու տարին մեկ իր հիմնական iPhone-ի դիզայնը վերամշակելու սկզբունքից, այն սոսկ ոչ մեծ փոփոխություններ կմտցնի մոդելում, որը կթողարկվի այս աշնանը»:
Ինչպես նշել է հրատարակությունը, նոր սարքը կներկայացվի երկու տարբերակով՝ դիսփլեյի 4,7 դյույմ եւ 5,5 դյույմ անկյունագծով: Ամենալուրջ փոփոխությունը, որը ծրագրվում է այս տարի, կլինի հրաժարումն ականջակալների համար հարակցիչից, «դա թույլ կտա հեռախոսը դարձնել ավելի բարակ եւ բարելավել դրա ջրակայունությունը»: Ականջակալները կմիացվեն այն հարակցիչին, որն օգտագործվում է սարքի լիցքավորման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: