Բաժիններ՝

Միջազգային կառույցները չեն ճնշում

 

«Ամենևին չեմ կիսում այդ տեսակետները։ Դրանք պրիմիտիվ շահարկումներ են»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը՝ անդրադառնալով այն մեղադրանքներին, որ Հարկային օրենսգիրքն այս տեսքով և այս հապճեպությամբ ընդունվում է միջազգային ֆինանսական կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի ճնշմամբ։

«ՀՀ արտաքին պարտքը 2008-2009թթ համեմատ այսօր ավելացել է՝ հասնելով ՀՆԱ-ի 41%-ի, սակայն դա դեռևս անկայուն մակարդակ չէ։ Մտահոգություններ կան, բայց դրա հիման չի կարելի հայտարարել, թե իբր Համաշխարհային բանկը խիստ մտահոգված է իր վարկերի վերադարձելիությամբ և դրա համար ստիպում է հարկերն ավելացնել։  Հարկային օրենսգիրքը մշակելու խնդիրը ոչ այս տարի է առաջացել, ոչ նախորդ։ Մենք դեռ 2013 թվականին ենք սկսել բյուջետային աջակցության վարկի ծրագիրը, որի մաս է ինչպես Հարկային օրենսգիրքը, այնպես էլ Սնանկության մասին օրենքի փոփոխությունները, թափոնների մասին և այլ օրենքների փոփոխությունները։ Ու հիմա ասել, որ Համաշխարհային Բանկը 2016-ի կեսին ինչ-որ վերջնագրեր է ներկայացնում՝ անհիմն է»,- նշել է նա։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, որ ՀԲ-ն իր կողմից տրամադրվող 50 մլն դոլարն օգտագործում է որպես լծակ՝ Գ. Գյուլումյանի խոսքով, այդ 50 միլիոնը  բյուջեի դեֆիցիտի տեսանկյունից ֆինանսավորման մեծ աղբյուր չէ. «Մենք այն օգտագործում ենք որպես տնտեսական քաղաքականության ու կառուցվածքային բարեփոխումների շուրջ արդյունավետ երկխոսությունը պահպանելու միջոց»։

Կարդացեք նաև

Գոհար Գյուլումյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 ժամի» այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս