Բաժիններ՝

ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատները նստացույց են կազմակերպել

ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության անդամները հրաժարվում են լքել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճը՝ փորձելով այդկերպ կոնգրեսականներին ստիպել քվեարկել զենքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու օրենքի օգտին, հայտնում է BBC-ն:

Գրեթե 100 օրենսդիր բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով ավելի խիստ ստուգել զենք գնել ցանկացողներին և արգելել զենքի վաճառքն ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ կասկածվողներին:

Բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ Ֆլորիդայի գեյ ակումբներից մեկում 49 մարդու սպանությունը վկայում է այդ ոլորտում օրենսդրության խստացումների մասին: Սենատորներն առաջարկում են փոխզիջումային որոշում գտնել:

Պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը դեմոկրատ սենատորների ակցիան անվանել է քարոզչական հնարք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս