Եվրո-2016. Իտալիան պարտվեց Իռլանդիային, իսկ Շվեդիան՝ Բելգիային
2016թ. Եվրոպայի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում կայացան Իտալիա – Իռլանդիա և Շվեդիա – Բելգիա խաղերը:
Լիլի «Պիեր Մորուա» մարզադաշտում ուժերը չափեցին Իտալիայի և Իռլանդիայի հավաքականները: Իռլանդիան վերջին րոպեներին կարողացավ հաղթանակ կորզել. իր հաշվին գոլ գրանցեց Ռոբերտ Բրեյդին:
Նիցայի «Ստադ դե Նիս» մարզադշտում տեղի ունեցավ E խմբում ընդգրկված մյուս հավաքականների՝ Շվեդիայի և Բելիգայի միջև հանդիպումը: Առաջին խաղակեսը ավարտվեց ոչ ոքի և միայն ընդմիջումից հետո՝ 84-րդ րոպին Ռաջա Նայնգոլանը բացեց խաղի հաշիվը՝ հաղթանակ պարգևելով բելգիացիներին:
Այսպիսով, Ֆրանսիայում շարունակվող Եվրոպայի առաջնության վերջին՝ E խմբից առաջին տեղն ապահոված իտալացիների հետ 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին բելգիացիները, որոնք գրավեցին երկրորդ տեղը:
Եվրո-2016, երրորդ տուր, E խումբ
Իտալիա – Իռլանդիա՝ 0:1 (Ռոբերտ Բրեյդի, 85)
Շվեդիա – Բելգիա՝ 0:1 (Ռաջա Նայնգոլան, 84)