«Սանկտ Պետերբուրգում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Նախագահներն արդեն հեռացել են «Կոնստանտինովսկի» պալատից»,- այս մասին ֆեյսբուքյան իր գրում է քաղաքագետ Գրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ներկայացնելով լուսանկարներ հանդիպման ավարտից:
Դիմումում բարձրացված հարցերի եւ Մարդու իրավունքների պաշտպանին առանձնազրույցի ընթացքում ներկայացված տեղեկությունների մանրամասն ուսումնասիրության հիման վրա որոշում է կայացվել բողոքը քննարկման ընդունելու մասին:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահները հաստատել են, որ հավատարիմ են մնալու Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի նորմալացմանը ու համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը:
Նրա խոսքերով, վերջին օրերին հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվում է: «Երկրների ղեկավարները հանդիպել են առանց ուղեկիցների և օգնականների»,- հավելել է նա:
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելութը Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը չորս օրից այցելելու է Հայաստան: Նա բոլոր հավատացյալներին խնդրել է աղոթել Հայաստան կատարելիք իր առաջիկա այցի համար: Թույլ տվեք հղում կատարել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին. «Ես խնդրում եմ Ձեզ աղոթել ինձ համար, ով մի քանի օրից […]
Իրավապահների այս անլուրջ գործողությունն օբյեկտիվորեն հիմք է տալիս մտածելու, որ Սէֆիլյանին ձերբակալել են միանգամայն այլ նպատակով և առաջին հերթին՝ ոչ ներհայաստանյան լսարանի համար:
Ստամբուլի իշխանությունները թույլ չեն տվել ամենամյա գեյ-շքերթի անցկացումը հունիսի 26-ին՝ պարզաբանելով, որ արգելքը թելադրված է «անվտանգութան եւ հասարակական կարգի նկատառումներով»: Շքերթի կազմակերպիչներն արգելքն անվանել են «Սահմանադրության եւ օրենքի կոպիտ խախտում» եւ հայտարարել, որ որոշել են դիմել դատարան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունիսի 20-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարի Թաղի 20-րդ փողոցի տներից մեկի պահարանում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կայացել է կլոր-սեղան քննարկում «ԵԱՏՄ և առևտրային գործընկերներ. Ընդհանուր տնտեսական գոտի» խորագրով, որի համակարգողն է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այս մասին տեղեկացրնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 20-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ խոսել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» կողմից ցորենի ընդունման գնի և պայմանների մասին:
«Անցած տարի բնագիտական ֆակուլտետներում ունեցանք թափուր տեղեր, ինչպես նաև հումանիտար ֆակուլտետների մի մասում` աստվածաբանություն, եկեղեցագիտություն մասնագիտություններով, դրանից բացի երկրաբանության, դեղագիտության գծով ևս թափուր տեղեր եղան: Այս տարի ևս այդ ուղղություններով կունենանք թափուր տեղեր»,-ասաց Վաչագան Գալստյանը: Նրա խոսքով` այս տարի ԵՊՀ-ն նոր կրթական ծրագրերով ընդունելություն կկատարի, դրանք են տեղեկատվական անվտանգություն, կիրառական քիմիա, հնագիտություն և ազգագրություն, ֆինանսներ մասնագիտությունները:
Ես այսօր կրկին պիտի խոսեմ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին, որը աննախադեպ էր ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով։ Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թքեց իր իսկ վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ Մարդու իրավունքների հռչակագրի, բռնությունների եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երեխաների իրավունքի, ժնեւյան եւ բոլոր հնարավոր կոնվենցիաների վրա։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ Եվրոպական Միությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների ժամկետը երկարաձգում է 6 ամսով: Այս մասին հաղորդում «ՌԻԱ Նովոստին»:
Գևորգ Դավթյանը հայտնեց նաև, որ Ժիրայր Սէֆիլյանը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Երաժիշտ-պրոդյուսեր Արամ Րիանը (VO.X) և նրա դուստր Ռեբեկկան վերջերս դարձան Հայաստանի առաջին ներկայացուցիչները, որոնց հաջողվեց հայտնվել հանճարեղ Փոլ Մաքարտնիի ուշադրության կենտրոնում` նրա մադրիդյան համերգի ընթացքում:
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ հողի տակից բացվել են դամբարաններ, որոնցում պահպանվել են մարդկանց կմախքներ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպում է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի առաջին օրն էր, և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պատասխանել է վեհաժողովի անդամների հարցերին, հայտնում է APA գործակալությունը:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը պլանավորում է Սլովակիայի հետ խաղում լրջորեն փոխել թիմի մեկնարկային կազմը:
Բուշ-դյու-Ռոնը Ֆրանսիայի ամենամեծ դեպարտամենտներից է, որի կազմում ընդգրկված է 119 քաղաք:
«Վերևում գրում են՝ շենքեր է գրավում, տելեստուդիա է գրավում, պետական հեղաշրջում է կատարում, բայց ուրիշ բանի կասկածանքով են այս մարդուն ձերբակալում: Նույնիսկ ցուցմունքներ են գրել այդ «հեղաշրջման» մասնակիցները, բայց Ժիրայր Սէֆիլյանին ձերբակալել են զենք ձեռք բերելու, փոխադրելու և պահելը կազմակերպելու կասկածանքով: Ինչպե՞ս հավատամ նրանց ասածին: Սա ինձ հիշեցնում է ահաբեկչական հայտնի խմբի վնասազերծումը, երբ Երևանը պետք է արյան ծով դարձնեին այդ մարդիկ 11 ինքնաձիգերով: Բա ի՞նչ եղավ, ինչո՞ւ ծպտուն չկա այն գործից»,- նկատեց Գ. Եղիազարյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ հանդիպում է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, հայտնում է RIA Novosti-ն:
«Խոսվում է շրջանառության հարկի շեմի նվազման մասին, որի արդյունքում բազմաթիվ ընկերություններ են հայտնվելու ավելի բարդ հարկման դաշտում, որ նշանակում է՝ ավելի բարդացնել տնտեսվարողի գործունեությունը: Մենք ունենք մի իրավիճակ, որ չենք թողնում աշխատողները նորմալ աշխատեն»: Ըստ Մ. Թանդիլյանի՝ Հարկային օրենսգիրքը պետք է հետ կանչվի, և դրա վրա բազմաթիվ աշխատանքներ կան անելու:
AzVision.az-ի հաղորդմամբ՝ Բաքվի Կեշլյա ավանի տարածքում գործարան է այրվում: Տեղեկությունների համաձայն՝ հրդեհը ծագել է գործարանի բակում: Դեպքի վայր է մեկնել 6 հրշեջ հաշվարկ:
PKK-ի սպառնալիքի պատճառով պաշտոնական Թեհրանը որոնում է Եվրոպա տանող այլընտրանքային ճանապարհներ:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նեւսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ եւ քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ցանկություն է հայտնել քննարկել երկկողմ առևտրաշրջանառության անկումը, որը դիտվում է վերջին շրջանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ստատուս քվոն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում անհրաժեշտ է հաղթահարել, սակայն դրա համար անհրաժեշտ է դուրս բերել հայկական զորքերն այդ շրջանից, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ:
haqqin.az պորտալը հայտնում է, որ Պետերբուրգի ներքին ուժերի մարմինների Ֆրունզենսկի շրջանի 12-րդ բաժին են տեղափոխվել մի քանի տասնյակ ադրբեջանցիներ, որոնք Պետերբուրգում մասնակցել են զանգվածային ծեծկռտուքի: