այոց Բանակն ազգի սիրտն է, իսկ մենք՝ նրա արյունատար երակները… Տասներեք տարվա մեր բազում գործունեության ընթացքում «Հայոց Արծիվների» հայրենանվեր աշխատանքի գրեթե ամբողջ մասը նվիրված է եղել Հայոց բանակին:
Ադրբեջանի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, թե միշտ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, հայտնում է APA գործակալությունը:
Ս.Սիմոնյանը նշեց, որ ուժայինները դուռը կոտրել, մտել են Սէֆիլյանի տուն, նրան տարել են և գնացել են ՇԱԳԱՄ («Շուշիի առանձնակի գումարտակիազատամարտիկների միավորում»), այնտեղ են խուզարկություն կատարում:
«Այս պահին խուզարկություն է կատարվում Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում։ Ներս են ներթափանցել դուռը կոտրելու միջոցով։ Նանոր Սէֆիլյանը հասել է տուն։ Դրսում կանգնած են Զարուհի Փոստանջյանը և Ռուզան Եղնուկյանը, որոնց թույլ չեն տալիս ներկա գտնվել խուզարկությանը։ Սէֆիլյանի տան առջև մեքենաների կուտակում կա»:
Նրա խոսքով՝ հանձնաժողովը բավարարում է ստացվող դիմումների և բողոքների մոտավորապես 30-35 տոկոսը: Ներկայացնելով նախորդ զորակոչի տվյալները՝ Գեղամ Հարությունյանը հայտնեց, որ 21 դիմում-բողոք բավարարվել են այնպես, ինչպես ցանկացել են դիմումատուները:
8 տարեկան Նարեկ Աթանեսյանի մոտ հայտնաբերվել է սուր լեյկոզ: Երեխան այս պահին բուժման առաջին կուրսն է ստանում պրոֆ. Ռ. Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում:
Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպվող «Ժողովրդական հանդիպում» /«Folkemødet»/ ամենամյա հանրային ֆորումին։
Ավարտին է մոտենում Եվրո-2016-ի խմբային փուլը: Այս փուլում ֆավորիտ հավաքականներն այնքան էլ տպավորիչ խաղ չցուցադրեցին: Ֆավորիտ հավաքականներից միայն Իսպանիայի ազգային հավաքականը երկու վստահ հաղթանակ տոնեց: Խմբային փուլի խաղերից հետո բուքմեյքերների մոտ մեծացավ իսպանացիների հաղթանակի գործակիցը:
«Հունիսի 22-ին դատարանը կքննի Հայրապետյանի դատապաշտպանների վճռափոխության գանգատը: Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը Հայրապետյանին դատարարտել է չորս տարվա ազատազրկման: Նա պատիժը պետք է կրի ընդհանուր ռեժիմի գաղութում: Նաեւ դատարանը պարտավորեցրել է նրան տուժածի օգտին վճարել 20,8 մլն ռուբլի:
«Հրդեհն ուղեկցվել է ուժգին պայթյուններով: Նախնական տվյալներով՝ պահեստում եղել են պահեստամասեր, այդ թվում՝ հրթիռային շարժիչներ, դրանք պայթել են»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Այսօր ձերբակալված Ժիրայր Սէֆիլյանը 3 ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Ժիրայր Սէֆիլյանը կիսվել է լուսանկարով, որտեղ մեջբերված է Գարեգին Նժդեհի խոսքը. «Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել»:
Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալվել է զինված խմբավորում ստեղծելու կասկածանքով:
Հունիսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Հունիսի 20-ից մինչև 27-ը ամեն օր ժամը 10.00-19.00 կդադարեցվի ջրամատակարարումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ հասցեներում. Րաֆֆու փող. 45, 47, 49 համարներ, Անդրանիկի փող. 58, 60, 62, 64, 66, 68, 72, 74, 76, 78, 80, 82, 84, 86, 88, 90, 92, 94, 96, 98, 100, 102, 104, 108, 114, 116, 118, 120, 122 համարներ:
Ադրբեջանն ու Ռուսաստանը ստորագրել են հուշագիր ստորագրել Ադրբեջանի տարածքում դեղագործական արտադրություն հիմնելու մասին, հայտնում է Trend գործակալությունը:
Պարզվել է, որ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի օդանավը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում:
Նա մի քանի ուշագրավ տեղեկություններ հայտնեց Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի մասին՝ նշելով, որ Ա. Աթեշյանը միլիոնավոր դրամների անշարժ գույք ունի էջմիածնում, Աբովյանում, Մոսկվայում և այլուր. «Սա անհեթեթություն է, հայ հոգևորականը պետք է հոգևոր ծառայություն մատուցի իր ժողովրդին, նման կեցվածքով է հանդես գալիս, ու ոչ մեկը չի հարցնում՝ քեզ որտեղի՞ց, կամ եթե ունես, ինչո՞ւ քո ժողովրդին չես տրամադրում»:
Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում բախվել են ուղևորատար ավտոբուսն ու գնացքը, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել է 8 մարդ, գրում է թուրքական Sabah թերթը:
Տեղեկացնում եմ, որ ԱՀ-ն ՎՓ-11-ի շրջանակներում տրվող տարեկան տեղեկատվությամբ ս.թ. հունիսի 17-ից 24-ը Նախիջևանում զորամասերի կառավարման մարմինների մասնակցությամբ անցկացվելիք օպերատիվ-մարտավարական զորավարժության վերաբերյալ չի ծանուցել մասնակից երկրներին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հանրային նախաձեռնությունը պատրաստ է ծայրահեղ քայլերի՝ Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի մուտքը Հայաստան թույլ չտալու համար: Նախաձեռնության կազմակերպիչները կոչ են անում Արամ Աթեշյանի այցի օրը հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում և թույլ չտալ նրա մուտքը Երևան:
Նվազագույնը 14 մարդ է զոհվել ու 9-ն ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ Քաբուլում մահապարտ ահաբեկչի կողմից միկրոավտոբուսի պայթեցման հետևանքով, հայտնում է Associated Press-ը:
Արարատի մարզի 32-ամյա բնակչուհին հունիսի սկզբներին բժշկական կենտրոնում ծննդաբերել է տղա երեխա, ով ապրել է մեկ օր։
Այդ մարդու գործելաոճը հակասում է թե՛ հոգևոր , թե՛աշխարհիկ օրենքներին: Հիմա էլ համարձակվում է ժամանել Հայաստան, չգիտակցելով մեր ցավն ու վիրավորվածության աստիճանը: Իսկ մենք նրան հավուր պատշաճին կմատուցենք թե՛ օդանավակայանում, թե՛ Ձեր նստավայրում, թող չպղծի մեր սուրբ հողն ու ավետյաց երկիրը…
Հունիսի 20-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների թաղամասում՝ 10-րդ դպրոցի հարևանությամբ, հունիսի 6-ին արձանագրված ակտիվացած սողանքային երևույթներից տեղում ստեղծված իրավիճակի գնահատման համար դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված գագաթաժողովին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ծառայող Սաշիկ Ա.-ն, առանց անձի համաձայնության, սոցիալական կայքերի միջոցով, ապօրինի տարածել է օրենքով չնախատեսված, անձնական գաղտնիք համարվող տեղեկություններ և պոռնկագրական բնույթի նյութեր:
Կենտրոնական Չինաստանում 400 հազար մարդ է տարհանվել ջրհեղեղների հետևանքով, որոնք առաջացել են հորդառատ անձրևների պատճառով, հայտնում է Inerfax-ը:
«Մենք ձվերը արևի տակ ենք դրել, փչացած լոլիկներ էլ ունենք, ա՛յ դրանցով պետք է դիմավորենք, ես զարմանում եմ այդ մարդու համարձակության վրա, ինչպե՞ս է համարձակվում գալ»: Նա նշեց, որ, եթե իրենց չհաջողվի տեսնել Արամ Աթեշյանին, «Մայր Աթոռը նրան թաքցնի», իրենք լոլիկներն ու ձվերը կնետեն Մայր Աթոռի ուղղությամբ: