2 մարդ է տուժել Թուրքիայի արևելյան Թունջելի քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, 2002 թվականից ՀԳՄ անդամ Միքայել Ախտյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԳՄ վարչությունից:
Օմար Մատինի՝ կիրակի գիշերը ԱՄՆ Օռլանդո քաղաքի գիշերային ակումբներից մեկում արյունալի ոճրագործություն իրականացրած հանցագործի կինը, լրագրողներին պատմել է, որ իր նախկին ամուսինը եղել է հոգեկան անհավասարակշռ վիճակում, ծեծել է իրեն ու արգելել զանգահարել հարազատներին, հայտնում է BBC-ն:
Հավատացեք ոչ ոք չի գա և ցավով չի ասի, որ պետք է իդեալական ընտրություններ անցկացնենք, բացառենք ընտրակեղծարարությունը և ապահովենք կատարյալ ընտրություններ: Եթե ոչ մենք մեզ չվստահենք չհավատանք: Այսօր երբ միջազգաին անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ, մենք միայն մենք ենք պարտավոր կատարել ազատ, արդար, թափանցիկ և արժանահավատ ընտրություններ:
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում Խուան Դավիդ Վիլյեգաս-Էռնանդեսը գնդակահարել է իր կնոջն ու 4 դուստրերին, ինչից հետո դիմել է փախուստի, հայտնում է Associated Press-ը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր խիստ քննադատության է ենթարկել աշխարհում զենքի շրջանառության հետ կապված իրավիճակը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցները:
Հունիսի 14-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 16-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Գեղարքունիքի մարզում այս տարի ճանապարհաշինական բուն աշխատանքները կսկսվեն հուլիսից, երբ հայտարարված շինարարական մրցույթների արդյունքում հաղթած կազմակերպությունների հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր: Պետական բյուջեի միջոցներով այս տարի Գեղարքունիքի մարզում նախատեսվում է իրականացնել 1 միլիարդ 720 միլիոն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ, որից 720 միլիոն դրամը հատկացվել է ճանապարհների ամառային սպասարկման ապահովման, 1 միլիարդ դրամը՝ հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար:
ԴԱԻՇ-ն ստանձնել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գիշերային Pulse ակումբում տեղի ունեցած արյունալի ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում են արմտյան լրատվամիջոցները:
«Փաստորեն մի 100 հոգի գրում, մի 100 հոգի էլ հաստատում են երկրի գլխավոր միջազգային պայմանագրին հակասող բյուջե և այդ բյուջեից ստանում են բյուջեի դեֆիցիտի 1 տոկոսը կազմող մի 2 մլրդ աշխատավարձ»:
Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թ. ապրիլին նորածին երեխայի առք ու վաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Ազատագրման է սպասում «Պապլավոկ»-ի դիմացի այգու մեջ խոշոր ծառի տակի հողատարածքը, որը քաղաքապետարանի թույլտվությամբ ու վարձակալի որոշմամբ այսօր հայտնվել է տախտակամածի տակ: Առկա է բնակիչների պահանջը՝ քանդել տախտակամածն ու վերականգնել կանաչ տարածքը: Սպասում ենք նաև այս հանձնարարականին:
Սպառազինությունների գնման ծավալը կտրուկ ավելացել է 2015թ., առաջին հերթին՝ Սաուդյան Արաբիայի հաշվին, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով HIS ընկերության Global Defence Trade Report զեկույցին:
ԱՄՆ կառավարության ու ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հունիսի 13-ին տեղի ունեցավ Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության դեմ պայքարի շուրջ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև 2008թ. ստորագրված գործողությունների համատեղ ծրագրի հերթական վերանայումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Ուկրաինայի ազգային ընտրանու երիտասարդ ֆուտբոլիստ Ալեքսանդր Զինչենկոն Եվրո 2016-ի ավարտից հետո կորոշի՝ մնա՞լ ռուսական «Ուֆա»-ում, թե շարունակել մրցելույթները այլ ակումբում: Ուկրաինայի հավաքականի կազմում Զինչենկոն դուրս է եկել փոխարինման և մասնակեցել Եվրո 2016-ի Գերմանիայի հավաքականի հետ խաղին, որտեղ Ուկրաինան պարտվել է 0-2 հաշվով:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Բարաք Օբամային՝ Օռլանդո քաղաքի ակումբում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Նման համապարփակ օրենսգիրքը քննարկվում է շտապողականության պայմաններում՝ առանց վերլուծությունների, հանրային քննարկումների, առանց մեզ ժամանակ տալու՝ այս հարցերը լուրջ քննարկենք»,- այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Կյանքի 76-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, 1977 թվականից ՀԳՄ անդամ Երվանդ Պետրոսյանը: Երվանդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 13-ին, ժամը 18-ից, Երևան, Բագրևանդի փողոցի սգո սրահում (Նորքի զանգվածից Ջրվեժ տանող ճանապարհին)։ Հ
Ինչպես հայտնում է APA-ն, հորդառատ անձրևը լրջորեն վնասել է Գեյչայի շրջանի տներն ու ցանքատարածությունները:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունիսի 13-ին, 91 տարեկանում կյանքից հեռացել է անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր Օֆելյա Համբարձումյանը:
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հիշատակը: Ազգային ժողովի նիստի ընթացքում նման առաջարկով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օպերացիա է անցկացրել Իրանի հյուսիս-արևմուտքում, ինչի հետևանքով սպանվել է 5 քուրդ ծայրահեղական:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն:
ԱՄՆ դրոշը կբարձրացվի Փարիզի քաղաքապետարանի շինության վրա, քաղաքային խորհրդի նիստը կբացվի 1 րոպե լռությամբ, իսկ Էյֆելյան աշտարակը կներկվի ԱՄՆ դրոշի գույներով՝ ի հիշատակ Օռլանդոյի (Ֆլորիդա նահանգ) ողբերգության զոհերի, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին:
«Ակնկալում եմ՝ Դուք անկեղծ կպատասխանեք իմ հարցերին, քանի որ վերջերս կառավարության ներկայացուցիչների ելույթներում մի միտում եմ նկատում՝ ֆռցնոցի»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ Հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասաց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին:
Ակնհայտ է, որ Ռուսաստանը տարբեր խողովակներով փորձում է ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ` նախագահների հանդիպումը հատկապես ու մասնավորապես Ռուսաստանում ու Ռուսաստանի հովանու ներքո անցկացնելու համար` դրանից բխող բոլոր ադրբեջանանպաստ հետևանքներով:
«Մենք դրա հետ կապված բազմիցս պատասխանել ենք, մենք հորդորել ենք, որ նրանք ավելի մանրամասն ուսումնասիրեն Նժդեհի կենսագրությունը, ով է Նժդեհը հայ ժողովրդի համար: Ես չեմ ուզում նորից օրինակներ բերել, թե ինչու Ռուսաստանը Կոլչակին կամ մյուսներին այդպես հերոսացրեց, և այլն»:
Արագածոտնի մարզում նորածնի առքուվաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել նաև երեխայի մորը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
91 տարեկանում վախճանվել է ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը։ Նա 1944 թվականից Հանրային ռադիոյի ժողգործիքների անսամբլի մեներգչուհին էր։