Բաժիններ՝

Մահացել է բանաստեղծ Միքայել Ախտյանը

Կյանքի 78-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, 2002 թվականից ՀԳՄ անդամ Միքայել Ախտյանը: Այս մասին տեղեկացնում են ՀԳՄ վարչությունից:

Միքայել Ախտյանը ծնվել է 1938 թ. փետրվարի 20-ին, Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն հայաբնակ գյուղում։ Ավարտել է Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը։ Մի շարք բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, այդ թվում՝ «Հոգու արցունք» (Եր., 2000), «Կրակե շատրվան» (Եր., 2008), «Հատընտիր» (Եր., 2011)։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։

Մեծ է նրա ավանդը հայ-վրացական գրական կապերի ամրապնդման գործում։ Մ. Ախտյանի թարգմանությամբ հայերեն են հնչել Գենո Կալանդիայի, Մուրման Լեբանիձեի, Դավիթ Մճեդլարիի երկերը։

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով։

Միքայել Ախտյանի հիշատակը վառ կմնա նրան ճանաչողների ու գնահատողների, ընթերցողների սրտերում։

Մ. Ախտյանի հոգեհանգիստըտեղի կունենա հունիսի 15-ին Թբիլիսիում, հուղարկավորությունը՝ հունիսի 16-ին Թբիլիսիի քաղաքային պանթեոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս