Նորածնի առքուվաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը. բուժքույրն ու բժշկուհին կալանավորվել են
Արագածոտնի մարզում նորածնի առքուվաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել նաև երեխայի մորը: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով, որ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածով՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը:
Նշենք, որ հունիսի 8-ին ձերբակալված բժշկուհի Կարինե Անտոնյանին և բուժքույր Գոհարիկ Խաչատրյանին քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: