Հարցին՝ արդյո՞ք նոր աշխատանքը որևէ կերպ կանդրադառնա նրա ստեղծագործական կյանքի վրա, երգչուհին պատասխանել է. «Այն որևէ կերպ չի անդրադառնալու երգչուհու իմ կարիերայի վրա: Ես փորձելու եմ համատեղել երկուսն էլ, այնպես անել, որ դրանցից և ոչ մեկը չտուժի»:
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ասել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից բաժանվելը չի մտնում ակումբի պլանների մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան «Չելսին» և «Արսենալը»:
Հոկեյի 2016թ. աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Ռուսաստանը հաղթեց Գերմանիային (4:1), Ֆինլանդիան ուժեղ էր Դանիայից (5:1), Չեխիան պարտվեց ԱՄՆ-ին (1:2 Բ), Կանադան ջախջախեց Շվեդիային (6:0):
Գագիկ Սուրենյանը նշեց, որ մայիսի 23-25-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, ինչի հետևանքով երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին կրկին բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը պլանավորում է համատեղ օգտագործել ԳԼՈՆԱՍՍ-ի հնարավորությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը:
«Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագիրը և ԳՄՀԸ «Հարավային Կովկասի մասնավոր հատվածի զարգացում» հայաստանյան ծրագիրը համատեղ նախաձեռնել են «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես-ֆորումը, որը նպատակ ունի խթանել սիրիահայերի շրջանում ձեռներեցությունն ու մասնագիտական կողմնորոշումը:
ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանն ու երգահան Արտավազդ Բայաթյանն այսօր լրագրողների հետ քննարկեցին ապրիլյան պատերազմի հետքերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ղարաբաղաադրբեջանական շփման գծում հողատարածք կորցնելու մասին արված հայտարարությունը, ինչպես նաև կիսվեցին իրենց տեսակետներով՝ արդյոք չի՞ հասունացել երկրի նախագահի՝ ժողովրդի հետ խոսելու պահը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն օրերս քննել է «Զինված հանցախմբի» ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը:
Այդ թրենդի դրսեւորումներից մեկը ԵԱՏՄ-ի ստեղծումն էր, ինչը պայմանավորված էր մասնակից երկրների իրական տնեսական շահերով: Կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն ձեւավորվել է որպես գրավիչ միջազգային նախագիծ, որի հետ համագործակցության նկատմամբ հետաքրքր ություն են դրսեւորել աշխարհի արդեն շուրջ 40 պետություններ:
Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ և պատգամավոր Պատրիկ Դեվեջյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 23-ից 26-ը կայցելի Հայաստան՝ Տավուշի մարզի և Օ-դը-Սեն դեպարտամենտի միջև ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիրը վերակնքելու և համագործակցության շրջանակներում իրականացված գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ընթացքին ծանոթանալու համար։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան կոչ է արել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային համատեղ ջանքեր գործադրել՝ որոնելու Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման խաղաղ լուծում, հայտնում է RIA Novosti-ն:
Վ.Բաղդասարյանն ընդգծեց, որ պետք է համեմատության մեջ դնել, թե այդ տարածքը ինչ գնով հետ կբերվեր
Նույն ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10%-ով, ծառայությունները՝ 9.3%-ով
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման անհրաժեշտության և այդ հարցի վերջնական կարգավորման հասնելու մասին, որին շարունակում է նպաստել Ռուսաստանը:
«Թանկարժեքը մի բան է, ճաշակը մի բան»,- նկատեց Մ.Մելքումյանը:
Իշխանությունը պետք է իրեն վստահ զգա մարտադաշտում, իսկ մնացած հարցերում շարունակում են բուռն քննադատել
Օտարերկրյա բանկերն ու ընկերությունները չպետք է հրաժարվեն Իրանի հետ օրինական բիզնես վարելուց, ասվում է ԱՄՆ-ի, Եվրամիության, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Բրյուսելում բանակցությունների արդյունքով: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել, որում նշված է:
Ժամը 11:30-ի սահմաններում Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը կանչով ժամանել է Տիգրան Մեծի փողոց՝ ոստիկանության Աշտարակի բաժնի և «Ռեսո» ապահովագրական գործակալության դիմաց, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն մի քաղաքացու:
Սոպրանո Հասմիկ Գրիգորյանն ստացել է միջազգային օպերային International Opera Award մրցանակը, որը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը», հայտնում է Rusarminfo-ն:
Ազատություն/Ազատ Եվրոպա ռադիոկայանը և Չեխիայի արտաքին գործերի նախարարությունն ընդունում են 2016-2017թթ. լրագրողական «Վացլավ Հավել» կրթավճարի մրցույթի հայտերը:
Մայիսի 19-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդվել էր 1975 թ. ծնված Վարդան Ավագյանի սպանության մասին:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 19-ին Սոչիում՝ «Ռուսաստան-Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիա» գագաթաժողովի շրջանակում, «Կալինկա» է պարել:
«Գոյություն ունի համանախագահների հայտարարությունը, որտեղ ամրագրված է այն, որ երկու կողմերն էլ համաձայնություն են ձեռք բերել այդ աշխատակազմի ընդլայնման վերաբերյալ, և ես կարծում եմ, որ երկու կողմերն էլ իրենց պետք է պարտավորված զգան՝ այդ համաձայնությունն իրականացնելու համար»:
Ա. Ռուստամյանի կարծիքով` ներկայիս իրադրությունը համեմատության եզր չունի 1997-98 թթ. հետ:
Արցախցիներն անմիջապես զգացին Հայաստանի ժողովրդի և համայն հայության արձագանքը և նետվեցին մեր պաշտպանական բնագծերը: Ես, որպես այդ մարդկանցից մեկը, իմ համեստ մասնակցությունն ունեցա մեր ժողովրդի և հայրենիքի պաշտպանության գործում, և կուզենայի խորին շնորհակալություն հայտնել զինված ուժերի բոլոր մարտիկներին, մեր ժողովրդին և համայն հայությանը՝ իրենց այդ մեծ առաքելության համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ով Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Մայիսի 18-ին հաղորդվել էր 2000 թ. ծնված Ռոքսանա Կրավչիկի անհետ կորելու մասին:
Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ անցած քառօրյայում ընդունված Ընտրական օրենսգիրքը հակասում է ՀՀ շահերին:
Շտայնմայերի կարծիքով՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը նման բացատրությունների համար առավել հարմար ձևաչափ է, իսկ նիստը հարկավոր է հրավիրել մինչ Վարշավայի գագաթաժողովն սկսելը, որը նախատեսված է հուլիսի 8-9-ը: