Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է կանանց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Ղարաբաղյան խնդիրը պետք է ունենա համապարփակ լուծում, որտեղ պետք է հարգվի և սկզբունքային լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Որևէ մեկը չի կարող լռեցնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախության ու ազատության ձայնը: Սա փաստ է:
Պատրաստման համար պահանջվել է 2 տոննա ալյուր, 1,6 տոննա լոլիկ, 2 տոննա մոցարելա, 30 կիլոգրամ ռեհան, 200 լիտր ձիթայուղ եւ 1500 լիտր ջուր: Խոհրարարներին շուրջ 11 ժամ է պահանջվել այն պատրաստելու ու թխելու համար:
Ֆորումի շրջանակներում բացվել է ցուցահանդես, որտեղ սիրիահայերի հիմնած ավելի քան 70 ձեռնարկություններ ներկայացնում են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Զարդեր և աքսեսուարներ պատրաստող սիրիահայ գործարարը նաև այսպիսի գրությամբ արտադրանքով է ներկայացել ցուցահանդեսին. «Ես հայ եմ, հարցեր կա՞»:
«Դոկտոր Սյայի անմիջական նպատակն է՝ «Ասթոն Վիլլային» Պրեմիեր լիգա վերադարձնելը, իսկ հետո վեցյակում տեղ գրավելը, որպեսզի ակումբը նորից հանդես գա եվրագավաթներում: Նա պլանավորում է «Ասթոն Վիլլային» դարձնել ամենահայտնի թիմը Չինաստանում՝ երկրպագուների հսկայական բանակով»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության Գավաթի խաղարկությունը:
Փարիզից Կահիրե թռչող օդանավը վաղ առավոտյան անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռում 66 մարդ է գտնվել` 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:
Տնտեսական ամբողջ շաբաթն անցավ մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարի, պետական ծախսերի կրճատման մասին խոսք ու զրույցով: Պատճառն այդ նույն թեմաներով վարչապետի հանրահայտ ելույթն էր: Հասարակական կյանքը մի կարճ պահ շեղվեց՝ դեպի ՀՀ նախագահի այցը Վիեննա:
Forbes հանդեսն առաջին անգամ կազմել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների ցուցակը: 8,9 մլրդ դոլար պոտենցիալ ժառանգությամբ վերին հորիզոնականն զբաղեցրել է «Լուկօյլ» ընկերության ղեկավար Վագիթ Ալեքպերովի որդին՝ Յուսուֆը, տեղեկացնում է BBC-ն:
Եվրոպայի լիգայի եզրափակչում «Սևիլիան» հաղթեց «Լիվերպուլին» (3:1): Այսպիսով, 2-րդ անգամ անընդմեջ Իսպանիայից 5 թիմ կխաղա Չեմպիոնների լիգայում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության մերձճակատային հատվածում (Ակնա) հակառակորդի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր, սակայն այս անգամ ոչ թե կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով, այլև՝ հրդեհելով չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին:
Մայիսի 19-ին, ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն:
Ազգային ժողովի նիստում երեկ, գրեթե դատարկ դահլիճում, առանց աղմկահարույց բացահայտումների, ավարտվեց Հայաստանի Վերահսկիչ պալատի 2015 թ. տարեկան հաշվետվության քննարկումը։
«Հայաստանը հայտնի է իր գիտական ներուժով դեռևս Խորհրդայ ին շրջանից: ԽՍՀՄ փլուզումից հետո, անկախ Հայաստանը, չնայած ֆինանսական դժվարություններին, կարողացավ պահպանել կրթական և գիտական հաստատությունները և հասարակության շրջանում հետաքրքրությունը գիտության նկատմամբ»,-նշել է նախարարը:
Զեկույցի հեղինակները նշում են, որ ուրբանիզացման գործընթացը հնարավորություններ է ընձեռում առաջիկա 14 տարում Կայուն զարգացման նոր նպատակներին հասնելու համար: Սակայն, եթե ուրբանիզացման գործընթացը ընթանում է չպլանավորված եւ չի կառավարվում, ուրբանիզացումը կարող է հանգեցնել մարդկանց միջեւ անհավասարության աճի, հետնախորշերի ընդլայնման եւ ավերիչ կլիմայական փոփոխությունների:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր «հայերը հերթական անգամ խոցել են սեփական անօդաչու թռչող սարք», ապատեղեկատվություն է:
Մայիսի 19-ին, ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի Ճանապարհային ոստիկանության վարչության պահեստներում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չնայած կողմերի դիրքորոշումները տարբեր են, և հետագա լարման հավանականությունը նախկինի նման բարձր է, կարծում եմ, բեկում ակնկալել պետք չէ՝ հաշվի առնելով Արդբեջանի կտրուկ դիրքորոշումը և հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանին ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է»:
Համաժողովը նպատակ ուներ ուսումնասիրել առևտրային և ներդրումային հնարավորություններ ԵԱՀԿ տարածաշրջանում և, այդպիսով, ամրապնդել տնտեսական կապերը Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ:
Միակ հաղթանակը Կլոպը տարել է 2014-15 Գերմանիայի Սուպերգավաթում («Բավարիային» – 2:0):
Դերասան Դենիել Քրեյգը, որը կատարել է «007» գործակալի դերը «բոնդապատումի» վերջին չորս ֆիլմերում, մտադիր չէ գերլրտեսի կերպարին վերադառնալ նույնիսկ 68 միլիոն ֆունտ (98,5 միլիոն դոլար) դիմաց: Ինչպես մայիսի 19-ին հայտնել է The Daily Mail թերթը, պրոդյուսերները պատրաստ են եղել հենց այս գումարը վճարել, որպեսզի բրիտանացուն պահե ն եւս երկու կինոնկարների մասնակցելու համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության հարկերի և վճարների նախարար Սերգեյ Նալիվայկոյին:
Մայիսի 19-ին, ժամը՝ 15:00-ին «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացի:
Չինաստանում արդեն վաղուց բնակիչներն օգտագործում են ձմերուկի կորիզն այնպես, ինչպես դդմի սերմերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 19-ին ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել:
«Սևիլիան» կխաղա 2016-17 Չեմպիոնների լիգայում, «Լիվերպուլը» մնաց առանց եվրագավաթների Եվրոպայի լիգայի եզրափակչում «Սևիլիան» հաղթեց «Լիվերպուլին» (3:1):
Որևէ մեկը հիշո՞ւմ է մի դեպք, երբ Էթիկայի հանձնաժողովը՝ հայտարարագրերում առկա տվյալները վերլուծելով, շահերի բախման դեպք կամ այլ խախտումներ արձանագրի։ Այնպիսի տպավորություն է, որ վերլուծության գործառույթը տրված է մամուլին, իսկ պատկան մարմնի գործը կոնկրետ պաշտոնյային արդարացնելը կամ գործը մոռացության մատնելն է։
«Հարվարդի, Բերքլիի և Սթենֆորդի համալսարանների ինտերներ ենք ունեցել, և կենտրոնի միջազգային ճանաչելիությունը մեծ է»,- նկատեց Ա.Ջավադյանը:
«Վարդաշեն» ՔԿՀ-ից 6 դատապարտյալ ներման խնդրագրով ազատվել է պատժի հետագա կրումից եւ պետք է ծառայի ԼՂՀ-ում: