Բաժիններ՝

«Բորուսիայում» հույս ունեն, որ Հենրիխ Մխիթարյանը չի փոխի ակումբային գրանցումը

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն ասել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից բաժանվելը չի մտնում ակումբի պլանների մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան «Չելսին» և «Արսենալը»:

«Ես արդեն ասել եմ, որ հաջորդ մրցաշրջանից առաջ մենք ոչ մի դեպքում չենք կորցնի 3 ֆուտբոլիստ: Քանի որ Մխիթարյանի պայմանագիր ժամկետը «Բորուսիայի» հետ լրանում է 2017թ., ապա դա դառնում է դիսկուսիայի պատճառ: Սակայն մենք, բնականաբար, հույս ունենք, որ Մխիթարյանը ցանկություն կունենա երկարաժամկետ հեռանկարում մնալ «Բորուսիայում»»,- Վատցկեի խոսքերն է մեջբերում Sport1 ինտերնետ պարբերականը:

2015-16 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Բունդեսլիգայի 31 խաղերում, դարձել է 11 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս