Բաժիններ՝

Տնտեսական ակտիվությունն աճել է 6%-ով

ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից այսօր հրապարակված նախնական մակրոտնտեսական ցուցանիշների մասին զեկույցից։

Նույն ժամանակաշրջանում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10%-ով, ծառայությունները՝ 9.3%-ով, գյուղատնտեսության ոլորտի արտադրանքը՝ 4.1%-ով։

Իսկ շինարարությունը անկում է գրանցել 7.4%-ով։

Շարունակում են նվազել նաև ներքին առևտրաշրջանառության ծավալը։ 2016 թվականի առաջին 4 ամիսներին այն կազմել է 600 մլրդ 178.5 մլն դրամ, ինչը 0.7%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս