Սոպրանո Հասմիկ Գրիգորյանն արժանացել է մրցանակի
Սոպրանո Հասմիկ Գրիգորյանն ստացել է միջազգային օպերային International Opera Award մրցանակը, որը համարվում է օպերային արվեստի աշխարհի ոչ պաշտոնական «Օսկարը», հայտնում է Rusarminfo-ն:
Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Լոնդոնի «Սավոյ» թատրոնում (Savoy Theatre):
«Լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգում մրցանակի համար պայքարել են նաև ռուս սոպրանոներ Եկատերինա Բականովան ու Աիդա Գարիդուլլինան, ՀԱՀ-ից կատարողներ Գոլդա Շուլցն ու Նոզուկո Մեմոն և ամերիկուհի Նադի Սիերան:
Հասմիկ Գրիգորյանը ծնվել է 1981թ. մայիսի 12-ին Վիլնյուսում՝ օպերային արտիստներ Իռենա Միլկյավիչյուտեի և Գեղամ Գրիգորյանի ընտանիքում: 2006թ. ավարտել է Լիտվայի ակադեմիայի երաժշտության և թատրոնի վոկալային բաժինը:
Գրիգորյանը Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մենակատար է: Նա հանդես է եկել նաև Բեռլինի, Քյոլնի, Ռիգայի օպերային թատրոններում և Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում: