Բանակցությունները լիարժեք կլինեն միայն Ղարաբաղի մասնակցության դեպքում. Արմեն Ռուստամյան

Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը տեսակետ հայտնեց, որ վաղ է խոսել, թե Ղարաբաղի շուրջ այս վերջին իրադարձությունների արդյունքում կարգավորման ինչպիսի վերջնական տարբերակ կառաջադրվի: Սակայն, ըստ նրա, կարգավորման հիմքում դրված 3 սկզբունքները, այդ թվում` ինքնորոշման իրավունքի սկզբունքը, հավասար հարթության վրա են: Ա. Ռուստամյանի կարծիքով` ներկայիս իրադրությունը համեմատության եզր չունի 1997-98 թթ. հետ:

Ա. Ռուստամյանը նշեց, որ Վիեննայի հանդիպման ժամանակ մի հարց լուծվեց. Ադրբեջանին թույլ չտրվեց, որ նա ներկայանա որպես խաղաղ բանակցությունների կողմ. «Անհամատեղելի է, որ մարտի դաշտում պատերազմ մղի ու խոսի բանակցությունների պատրաստակամության մասին: Պետք է հստակ դառնա, որ եթե բանակցում ենք, հրանոթները պետք է լռեն»:

ՀՅԴ ղեկավարը նշեց, որ բանակցությունները լիարժեք կլինեն միայն Ղարաբաղի մասնակցության դեպքում:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարարությանը, որ ընդամենը 800 հեկտար ենք կորցրել, որը նշանակություն չունի, Ա. Ռուստամյանը հայտարարեց, թե շփման գիծ ասվում է, որովհետև դա անընդհատ փոխվել է և կարող է փոխվել. «Պետք չէ ֆիքսվել դրա վրա: Իրենք մի քանի դիրքեր են վերցրել»:

Կարդացեք նաև

Ա.Ռուստամյանը հայտարարեց, թե Թալիշ գյուղն անվտանգության առումով չի վերաբնակեցվում, բայց ադրբեջանցիները գյուղ չեն վերցրել: Նա մատնանշեց, որ հրադադարը նրանց խնդրանքով է եղել Մոսկվայում, նրանք գնացել են այդ պայմանավորվածությանը, որովհետև գիտեին, որ իրավիճակը կփոխվի, իսկ հայկական կողմը հարգել է այդ պայմանավորվածությունը. «Իրենց բլից-կրիգն ամբողջությամբ ֆիասկոյի է ենթարկվել: Եթե անգամ հաղթանակի մասին է խոսքը, դա «պյուրոսյան» հաղթանակ է: Այդ ամենը դինամիկ փոփոխության մեջ է և ֆիքսել, որ իրենք ինչ-որ տարածքներ են գրավել, ճիշտ չէ: Պատերազմը չի ավարտվել, վաղը կարող է այդ շփման գիծը կրկին փոխվել»:

Տեսանյութեր

Լրահոս