Կաներվան ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել՝ հասնելու ԼՂ համակարտության կարգավորման խաղաղ լուծման

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան կոչ է արել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային համատեղ ջանքեր գործադրել՝ որոնելու Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման խաղաղ լուծում, հայտնում է RIA Novosti-ն:

«Ես կցանկանայի հրավիրել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի բոլոր գործընկերներին՝ համատեղ ջանքեր գործադրել՝ գտնելու համաշխարհային խաղաղ համաձայնագիր և դադարեցնելու հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակում:

Կաներվան մատնանշել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընդլայնումը: «Ցավոք, ավելանում է զոհերի թիվը»,- ասել է նա:

«Մենք միավորում ենք մեր հույսերն այն բանի համար, որ տուժածների թիվը նվազի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031