Բաժիններ՝

ՀԱՊԿ-ը պլանավորում է համատեղ օգտագործել ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը

ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը պլանավորում է համատեղ օգտագործել ԳԼՈՆԱՍՍ-ի հնարավորությունները: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է հանձնաժողովի նախագահ Դմիտրի Ռոգոզինը:

ԳԼՈՆԱՍ-ն (ռուսերեն՝ ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система) ամերիկյան GPS նավիգացիոն համակարգի ռուսական տարբերակն է: Նավիգացիոն համակարգերը լայնորեն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար:

Այսօր Դուշանբեում ընթանում է հանձնաժողովի նիստը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի նախագահությամբ, հայտնում է RIA Novosti-ն:

Նիստում քննարկվում են ՀԱՊԿ երկրների պաշտպանական ձեռնարկությունների գիտատեխնիկական ու արտադրական կարողությունները՝ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, վերանորոգման, արդիականացման ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս