Canal Supporters-ը հաղորդում է, որ փարիզեցիների և 25-ամյա բելգիացու գործակալի միջև ընթանում են ինտենսիվ բանակցություններ:
Տղամարդը սպանության փորձի մեղադրանքով 13 տարվա ազատազրկման է դատապարտվել և պատիժը կրել է Հայաստանում, իսկ երկրորդ անգամ դատապարտվել է արտերկրում:
Նա չբացառեց նոր, ավելի լայնամասշտաբ ռազմական գոծողությունները, դրա համար միշտ պետք է պատրաստ լինել և պետք է նոր միջոցներ ձեռնարկել, որ մեր պաշտպանությունն ավելի հուսալի դարձնենք:
Ես չեմ պատրաստվում պատասխանել Ռուսաստանի պաշտոնատար անձանց հայտարարություններին: Նման կարգի հայտարարությունները անտեղի եմ համարում: Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցով հայտնի է: Կրակի ռեժիմի դադարեցումը խախտել է Հայաստանը:
Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար:
«Խորքային վերլուծություն է կատարվել և կայացվել է համապատասխան որոշում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Կ.Նահապետյանը` հավելելով, որ պաշտոնանկ եղած պաշտոնյաները քրեական պատասխանատվության կենթարկվեն այն դեպքում, եթե կատարել են քրեական հանցագործություններ: Ըստ նրա` տվյալ դեպքում նման փաստեր չկան, ՊՆ-ում և ԶՈՒ ԳՇ-ում կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքներում ամրագրված դրույթներն այնպես չի, որ երջանկացրել են Հայաստանի իշխանություներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՍերԺ Սարգսյանի վերջին հարցազրույցին, որտեղ նա ասել էր, որ Հայաստանը դեմ չի եղել 2011 թվականին զորքերը հանել Արցածի 5 շրջանից:
Նա նշեց, թե ինքը ճանաչում է մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով իրենց որդուն ազատել են ծառայությունից, բայց երբ պատերազմ սկսվեց, «հելան՝ գնացին էնտեղ», հասկանո՞ւմ եք: Ես չեմ կարող որոշել՝ դուք ում պետք ա սիրեք, ում՝ չէ, չեմ կարող ազատության վրա սահմանափակում դնել»:
«Բայց կա մեկ այլ սինդրոմ, երբ սթրեսներից կամ վթարներից հետո կապված օրգանիզմի փոփոխման հետ հնարավոր է հետագա բարդություններ լինեն: Ուստի կանխարգելելու նպատակով նա պետք է բուժում ստանա»:
Հայաստանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ խնդրելով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ժամանակ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ապրիլի 26-ին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է սեղմ ժամկետում ուսումնասիրել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հարակից բազմաբնակարան շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասի չափը:
Նա չբացառեց, որ ԶՈՒ պաշտոնանկ արված ղեկավարները նաև պատասխանատվության կենթարկվեն, սակայն նշեց, որ աշխատանքային թերացումներն այլ խնդիր են, քրեական պատասխանատվությունը՝ այլ:
Խորին ցավակցություն ենք հայտնում երեկ երեկոյան Երեւանում ավտոբուսի պայթյունից տուժած քաղաքացիներին եւ նրանց ընտանիքների անդամներին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վաղը հայտարարություն կանի կուսակցություն ստեղծելու վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց անձամբ Օսկանյանը:
Քիչ առաջ նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի պատճառների վերաբերյալ: Կայքի տեղեկություններով, նախկինում երկու անգամ դատված անձը պայթուցիկը այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու նպատակով
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը դիմել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին՝ պահանջելով հետաքննել «Պանամական փաստաթղթերում» Ադրբեջանին առնչվող նյութերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
«Այդ պահին տանը հեռախոսով խոսում էի, և ուժեղ ցնցում զգացվեց`ձայնի հետ: Դուրս թռանք`մտածելով, թե ինչ-որ բան պայթեց:
Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ միջոցառումների և քննչական ակտիվ գործուղությունների արդյունքում ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող՝ ահաբեկչության վարկածը:
Բահրեյնի արտգործնախարար Խալեդ բեն Ահմեդ Ալ Խալիֆան սպառնացել է Իրանին պատասխան միջոցառումներ ձեռնարկել, եթե Իրանը շարունակի միջամտել արաբական երկրների ներքին գործերին, հայտնում է Sputnik գործակալությունը:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:
«Հանրապետության նախագահի ցանկացած որոշում ինքնանպատակ չի, ունի նպատակներ, պատճառներ և հետևանքներ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՊՆ փոխնախարարի և 2 գեներալների պաշտոնանկությունը իրավիճակ կփոխի՞ բանակում:
Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը մերձավոր ազգականների հետ կենցաղային հողի հետ կապված խնդիրներ է ունեցել և որոշել է պայթեցման եղանակով վնասել նրանց:
Ստորև ներկայացնում ենք խաղաղ բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինուժի իրականացրած վայրագությունների փաստացի ապացույցները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով այսօր Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, հայտարարել է, որ իր երկիրն ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել փախստականների վրա:
Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների սառեցման հարցում մեղավոր են երրորդ ուժերը, կարծում է Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը:
«Սկզբից հոսանքազրկվեց, մառախուղ եղավ, հետո նոր պայթյունը տեղի ունեցավ». ավտոբուսում պայթյունից վիրավորվածը պատմում է դեպքի մասին
Ադրբեջանը պատրաստ է քաղաքական գործընթաց սկսել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Ըստ նրա` աննախադեպ իրավիճակ է եղել ԵԽ ԽՎ-ում, քանի որ այնտեղ չեն հիշում, որ ԵԽ ԽՎ նախագահը գրավոր, անգամ լիագումար ու բյուրոյի նիստերի ժամանակ լսի նման կշտամբանքներ, նման գնահատականներ իր գործունեության վերաբերյալ, և որևէ բանով չարձագանքի: Հ.Նաղդալյանը նշեց, որ իր հետ հանդիպումով՝ ԵԽ ԽՎ նախագահ Ագրամունտը փորձել է «նոր կամուրջ» ստեղծել և դուրս գալ այս մեղադրանքներից:
Հիմա, ըստ էության չունենք զինադադար, ունենք բանավոր պայմանավորվածություն, ու ադրբեջանական զորքը հետ քաշված չէ
Իրաքի Էլ-Կուտ բազայում ռուս ինժեներ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին հայտնել է Իրաքում Ռուսաստանի դեսպանությունը: