Հղի կինը սալջարդեր, արյունազեղումներ ունի, սակայն դրանք առավել երկրորդային են, քան հղիության պահպանման հարցը

Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած Անուշ Եղիկյանի հղիությունը 20 շաբաթական է: Այժմ նա գտնվում է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում, որի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ որոշում է կայացվել հղիին տեղափոխել, քանի որ նա պետք է մասնագիտական բուժում ստանա՝ հղիությունը պահպանելու առումով.

«Վիճակը բավարար է երեկվա համեմատ: Գնում է դեպի լավի, և ամեն ինչ պետք է կատարենք, որպեսզի նրա հղիությունը պահպանենք»:

Նրա խոսքով՝ կինը սալջարդեր, արյունազեղումներ ունի, սակայն դրանք առավել երկրորդային են, քան հղիության պահպանման հարցը: Այս պահին պտուղը չի տուժել.

«Բայց կա մեկ այլ սինդրոմ, երբ սթրեսներից կամ վթարներից հետո կապված օրգանիզմի փոփոխման հետ հնարավոր է հետագա բարդություններ լինեն: Ուստի կանխարգելելու նպատակով նա պետք է բուժում ստանա»:

Նրա խոսքով՝ կանխարգելիչ բուժումն ուղղված է վիժումը կանխարգելելուն: Հղին որովայնի շրջանում ցավեր ունի: Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ Անուշ Եղիկյանը մի երեխա ունի, սա նրա երկրորդ հղիությունն է:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930