Թուրքիան ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել փախստականների վրա. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ելույթ ունենալով այսօր Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ, հայտարարել է, որ իր երկիրն ավելի քան 20 միլիարդ դոլար է ծախսել փախստականների վրա:
«Թուրքիան այսօրվա դրությամբ ընդունել է 3 միլիոն փախստականի Սիրիայից և Իրաքից, որոնց տեղավորելու վրա ծախսել է 10 միլիարդ դոլար: Եթե հաշվենք նաև ոչ կառավարական կազմակերպությունների ծախսերը, ապա գումարային առումով դա կկազմի ավելի քան 20 միլիարդ դոլար»,-հայտարարել է Էրդողանը:
Միաժամանակ, նա հայտարարել է, որ «Թուրքիայի դռները, իր տարբերություն Արևմուտքի, բաց են փախստականների առաջ»:
«Մենք, ի տարբերություն եվրոպական որոշ երկրների, նրանց առջև չենք փակում մեր դարպասները»,- հայտարարել է Էրդողանը: