Բաժիններ՝

Վարդան Այվազյանը՝ Արծրուն Հովհաննիսյանին. «Վերևի նստած մարդը չի որոշում՝ էդ տղեն աղջիկ ուզի՞, թե՞ չուզի»

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն այսօր ԱԺ-ում արձագանքելով լրագրողների հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հորդոր-կոչը, որ հանրությունը պետք է պարսավանքի ենթարկի բանակում չծառայած երիտասարդներին և որպես պատիժ նրանց չպետք է աղջիկ չտալ, ասաց.  «Աբսուրդություն է: Բնությանը դու պետք ա գնաս համահունչ: Վերևի նստած մարդը չի որոշում՝ էդ տղեն աղջիկ ուզի՞, թե՞ չուզի»: Միաժամանակ նա նշեց. «Ես չեմ կարող որոշել՝ դուք ում պետք ա սիրեք, ում՝ չէ, չեմ կարող ազատության վրա սահմանափակում դնել»:

Նա նշեց, թե ինքը ճանաչում է մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով իրենց որդուն ազատել են ծառայությունից, բայց երբ պատերազմ սկսվեց, «հելան՝ գնացին էնտեղ», հասկանո՞ւմ եք: Ես չեմ կարող որոշել՝ դուք ում պետք ա սիրեք, ում՝ չէ, չեմ կարող ազատության վրա սահմանափակում դնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս