«Սկզբից հոսանքազրկվեց, մառախուղ եղավ, հետո նոր պայթյունը տեղի ունեցավ». ավտոբուսում պայթյունից վիրավորվածը պատմում է դեպքի մասին
Հալաբյան փողոցում ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած Հարություն Թերազյանը նստած է եղել թիվ 63 երթուղին սպասարկող ավտոբուսի նախավերջին նստարանին:
«Հիշում եմ, որ գնացի այն աշխարհ, ետ եկա: Աստված երևի կյանքս խնայեց, պարգևեց երկորդ անգամ»,- հիշելով դեպքը՝ ներկայացրեց Հարություն Թերազյանը: Նա նշեց, որ պայթյունից հետո ուշքի է եկել.
«Մի պահ թվաց, թե ուր որ է՝ կմեռնեմ, բայց վերկանգնվեցի: Վերականգնվեցի, խնդրեցի օգնեցին»:
Նա նշեց, գիտակցության գալուց հետո զգացել է, որ արնաթաթախ է, մի տղա օգնել է, որ դուրս գա ավտոբուսի միջից: Նա նշեց, որ ավտոբուսը միանգամից հոսանքազրկվել է. «Սկզբից հոսանքազրկվեց, մեջը մառախուղ եղավ, հետո նոր պայթյունը տեղի ունեցավ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: