«Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել ՀՀ իշխանություններին միջադեպի քննության գործում». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը ցավակցություն է հայտնել ապրիլի 25-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում որոտացած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին:

ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին միջադեպի քննության գործում և գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»:

Տեսանյութեր

Լրահոս