Բաժիններ՝

Իրաքի Էլ-Կուտ ռազմաբազայում ռուս ինժեներ է մահացել

Իրաքի Էլ-Կուտ բազայում ռուս ինժեներ է մահացել, հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին հայտնել է Իրաքում Ռուսաստանի դեսպանությունը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ռազմաօդային ռազմաբազայում ռազմական ինքնաթիռների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող ռուս ինժեները մահացած էր հայտնաբերվել իր սենյակում:

«Այո, մենք կարող ենք հաստատել այդ տեղեկությունը»,- հայտարարել է Բաղդադում դեսպանության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ բռնի մահվան պատճառները բացառվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս