«Խոշտանգում է եղել: Եղբայրս է գնացել դիակը ճանաչելու: Մայրը շատ էր ուզում, որ ինքը գնար, տեսներ, բայց թույլ չտվեցին: Պետք չէր, որ իր հիշողության մեջ այդպես մնար: Սկզբում եղբայրս ասաց, որ ուղղակի կրակոցներից է մահացել, հետո պատմեցին, որ խոշտանգված է եղել մարմինը՝ ականջը կտրված, մատները կտրված, կրակահերթեր կան, անթույլատրելի զենքեր է օգտագործված եղել, դատական փորձաքննություն է եղել»:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևն այսօր ընդունել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Սթավին, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ապրիլի 9-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կայացել է նրա և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որի ընթացքում բացառապես խոսվել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում սպասվող առաջիկա զարգացումների և այդ մարտահրավերների հանդեպ ներազգային համախմբման անհրաժեշտության մասին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ, ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության XIII գագաթաժողովին, հայտնում է APA գործակալությունը:
Եվրահանձնաժողովի անդամներն ապրիլի 16-17-ը Թեհրան այցի ընթացքում կքննարկեն Իրանի նավթի արդյունահանման հեռանկարները նավթ արտադրող մյուս երկրների կողմից նավթարդյունահանման հնարավոր սառեցման պարագայում, լրագրողներին տեղեկացրել է ԵՄ ներկայացուցիչը:
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն առաջարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Մինսկում՝ այն համատեղելով ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման հետ:
Միաժամանակ կոչ ենք անում, բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստվում են մեկնել առաջնագիծ, կրել հստակ երկկողմանի տեսանելի PRESS տարբերանշաններ (կամ թիկնոցներ), որոնք կփաստեն նրանց մասնագիտական կարգավիճակը:
«Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» հաղթանակներ տարան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղերում և անցան մրցաշարի հաջորդ ռաունդ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողություններին և շփման գծում ներկայումս տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
Ապրիլի 14-16-ը՝ առավելապես գիշերը և օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում, ապրիլի 17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:
Արցախ ժամանած Գարեգին Բ Հայրապետին և Արամ Ա Կաթողիկոսին օդանավակայանում դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, թեմի հոգևորականներ և բանակի հոգևոր սպասավորներ։
Նա հույս հայտնեց, որ մի օր Քոչարյանն էլ իր կարծիքը կփոխի և կարևորագույն պահերին կմիանա առաջին և երրորդ նախագահներին: «Տա Աստված, որ երկրորդ նախագահն էլ միանա իրենց, որովհետև այսօր մեր օրակարգում բացառապես միասնություն ձևավորելն է մեր հանրության մեջ: Ես արձագանքել եմ նաև հարգելի պարոն Ռոբերտ Քոչարյանին: Կարծում եմ, որ մի օր էլ ինքը կմտափոխվի և կմիանա համազգային միասնությանը, որովհետև այլ տարբերակ չկա: Մենք պետք է բոլորս լինենք միասնական: Հիմա իրար վրա քարեր շպրտելու ժամանակը չէ, հիմա միավորվելու ժամանակն է»,- ասաց նա:&nbs p;
Հայկ Մարտիրոսյանին ազատվել Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
«Ժառանգություն» կուսակցությունը դեմ է օտար զորքերի ներկայությանն Արցախում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
Ալեքսան Առաքելյանի դին հայրը՝ Գևորգ Առաքելյանը, դժվարությամբ է ճանաչել, քանի որ այն անճանաչելիորեն խոշտանգված է եղել. որդուն Գևորգը ճանաչել է ձեռքի վրայի սպիից, որն ունեցել է: Ալեքսան Առաքելյանի հետ զոհված մյուս չորս տղաներին հակառակորդը մասնատված է փոխանցել հայկական կողմին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:
Թուրքական մասնավոր գազային ընկերությունները հաստատել են տարածված տեղեկություններն այն մասին, որ իրենց հաջողվել է հարթել ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ ունեցած գազի գնի վերաբերյալ վեճը: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի երկու գազային ընկերություններին:
Ինչո՞ւ Ադրբեջանը ուղիղ բանակցություններ չի վարում Ղարաբաղի հետ: Մենք հիմա կորցնում ենք ինչպես մեկ, այնպես էլ մյուս կողմին: Իսկ ինչո՞ւ մենք չենք ցանկանում նկատել հայ զինվորների գլխատման մասին վերջին զեկույցները, ինչո՞ւ չենք ցանկանում նկատել ռեպորտաժները, որոնք պատմում են պատանդ վերցված հայ զինվորների խոշտանգումների մասին …
Ապրիլի 9-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն են դիմել Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ բազմաթիվ կազմակերպություններ, ՀՀ տարբեր համայնքների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ:
ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մտադիր են հավանության արժանացնել ԵՏՄ-ի նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի նախագիծը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ կառավարության ապարատի աշխատակցին:
Հայկական կողմը վարկը պետք է օգտագործի 2015-2017 թթ.: Վարկի մարումը սկսվելու է 2018թ. փետրվարի 15-ից և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով:
ՀՀ և ԼՂՀ 25 տարվա պաշտպանողական հայեցակարգը մեզ տվեց ոչ ավելին, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ, ինչը հանգեցրեց պատերազմի:
Մոսկվայում ոչինչ չգիտեն «Պլան Բ»-ի մասին, որը ԱՄՆ-ը մշակել է Սիրիայում զինադադարի դադարեցման դեպքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի եւ Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:
Անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հեռակառավարվող ինքնաթիռներ են, որոնք օգտագործվում են ռազմական հետախուզության և մահաբեր հարվածների համար, ունեն չափազանց հզոր տեսախցիկ, որը կարող է տարբերել մարդկանց և մեքենաները` մի քանի կիլոմետր բարձրությունից: Անօդաչու սարքերի մեծ մասը հագեցած է ինֆրակարմիր գիշերային տեսախցիկով կամ այսպես կոչված ինֆրակարմիր համակարգով:
Թալիշների ազգային հեռուստատեսությամբ օրեր առաջ հեռարձակել է «Սա մեր պատերազմը չէ» խորագրով ավելի քան 1 ժամ տևող հաղորդում, որի հաղորդավարն անդրադառնում է Ադրբեջանի և Ղարաբաղի միջև տեղի ունեցած սահմանային պատերազմին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը` Ռուզաննա Խաչատրյանը, երեկ այցելել է Մուրացանի զինվորական կլինիկական հոսպիտալ, որից հետո ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով:
ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ ապրիլի 13-ին Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել է Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ակնհայտ է, որ ապրիլի 2-ից Մոսկվան իր ձեռքը վերցրեց ղարաբաղյան կարգավորման ղեկը։ Սա մի կողմից նշանակում է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի էական թուլացում, կրկին ՝ ո՛չ հրադադար, ո՛չ ռազմական թեժ գործողությունների փուլ եւ նոր՝ հայկական կողմի համար բարդ բանակցություններ։
Գառնեցիները փակել են Երևան-Գառնի-Գեղարդ ճանապարհը: