Բաժիններ՝

ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն նավթի ընդհանուր շուկաների ստեղծման հարցը

ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում մտադիր են հավանության արժանացնել ԵՏՄ-ի նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի նախագիծը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ կառավարության ապարատի աշխատակցին:

Նիստի օրակարգը, ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ներառում է Եվրասիական տնտեսական ինտեգրման խորացման առաջնային խնդիրներ:

Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել ինտեգրացիոն օրակարգի հարցերի լայն սպեկտր, որոնք վերաբերում են ԵՏՄ-ի գործունեությանն ու ինտեգրման ոլորտային ուղղությունների զարգացմանը: Քննարկվելու են նաև միջոցառումներ ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների կայունության բարձրացման ուղղությամբ:
Ներկայիս միջկառավարական խորհրդի նիստն առաջինն է, որը նախապատրաստել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախապես հանդիպումը պլանավորվում էր անցկացնել Երևանում ապրիլի 7-8-ը, սակայն Մոսկվա էր տեղափոխվել Ղազախստանի առաջարկությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս