«Սանդերլենդի» պաշտպան Յան Կիրխգոֆը կիսվել է սպասումներով` կապված «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի աշխատանքի հետ:
Մենակ գիտեմ, որ Ալիկը վարորդին է զանգել, ասել ա՝ «Աշոտ, հասի, վիրավոր եմ…» Էդքան բան գիտեմ: Գնացել են ընկերներին օգնելու: Երևի բոյի մեջ են մտել, բայց էդ դիրքն արդեն գրավված ա էղել, թուրքինն ա էղել: Հիմա ոչ մի տեղեկություն չունեմ: Ում էլ կհարցնեմ՝ մարդիկ չեն կարող ստույգ պատասխան տալ»,-պատմեց Գևորգ Առաքելյանը: Նրա խոսքով՝ Ալեքսանը և ընկերները մտածել են՝ ադրբեջանական կողմից հերթական դիվերսիան է:
Զորի Բալայանը դիմում է թալիշցիներին:
Ի դեպ, իտալացի լրագրողի հարցին, թե ինչ կուզեն ասել միջազգային հանրությանը, հայրը պատասխանել է. «Թող տղայիս գլուխը ետ տան, հանգստանանք»:
Ֆրանսիայի դեսպանատանը նրանց դիմավորեց անվտանգության աշխատակիցը, որը խոստացավ նամակը փոխանցել ղեկավարությանը:
«ՌԴ-ի դրությունն իսկապես այնքան էլ հեշտ չէ, քանի որ ՌԴ-ն միշտ միջնորդի դեր է կատարել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև, ու պարզվում է, որ այդ միջնորդությունը չկարողացավ կանխարգելել այն ռազմական գործողությունը, որը տեղի ունեցավ օրերս։ ՌԴ-ի դրությունը շատ բարդ է, որովհետև իր դերակատարությունը, որպես միջնորդ, ընկավ, միանշանակորեն»։
«Տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք բազմաթիվ անգամ զգուշացրել ենք միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին. Բաքվի՝ ուժի կիրառման սպառնալիքներին չհակազդելու դեպքում դրանք կարող են բերել այնպիսի հետևանք ների, որոնց ականատեսը մենք դարձանք այս օրերին»։
Հարցին, թե արձանագրե՞լ են արդյոք ապացույցներ, թե որ կողմն է սկսել պատերազմը և արդյոք չեն կարծում, որ այսքան արյունահեղությունից հետո անհնար է բանակցել առանց վստահության ամրապնդման՝ հետաքննությունների մեխանիզմի ներդրման, նա պատասխանեց, որ կարող է կրկնել, որ իրենց մանդատի չի ներառում որոշել, թե ով է սկսել լարվածությունը, իրենք դրանով չեն զբաղվում:
«Առայժմ նոր հիվանդների չենք սպասում: Եթե անգամ նման հիվանդներ կան, ուրեմն նրանց վիճակը թույլ չի տալիս նրանց տեղափոխել այստեղ»,- շեշտեց Արամ Ասատուրյանը:
Հարցին, թե համանախագահները չեն հասկանո՞ւմ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում ոչ մի կարգավիճակով, նա պատասխանեց, որ այդ թեման դեռ բանակցությունների առարկա է:
«Մենք խիստ մտահոգված ենք մարդու իրավունքների ցանկացած ոտնահարմամբ, հաղորդումները, որ ստացել ենք, մեր անհապաղ ուշադրության կենտրոնում են«,- ասաց ամերիկացի դեսպանը:
Ամենակարևոր հարցերի շարքում, որն անհրաժեշտ է լուծել ներկայումս, հենց հիմա, սեղմ ժամկետներում՝ դա զոհերի դիակների վերադարձն է, դրանով զբաղվում է Կարմիր խաչը, կողմերը, մոնիտորինգով, համակարգմամբ զբաղվում է դեսպան Կասպրշիկի խումբը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Թ.Պողոսյանը նշեց, որ առնվազն իր համար այդ այցը ևս մեկ քայլով նպաստեց, որ Հայաստանում դեպի Ռուսաստանը վստահությունը նվազի. «Եթե ընդհանրապես բարձր պաշտոնյաների այցերը պետք է միտված լինեն հարաբերությունների բարելավմանը, վստահություն բարձրացնելուն իրենց երկրի նկատմամբ, ապա Մեդվեդևի այցի հետևանքով Հայաստանի վստահությունը ՌԴ-ի հանդեպ ավելի նվազել է, քան բարձրացել»:
Այս պահին Երևանում ասուլիս են հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:
Բազմիցս եմ ասել, որ հարձակողական տեսակի ռուսական սպառազինությունների մատակարարումն Ադրբեջանին Ռուսաստանի սխալն է: Այս մասին RUSARMINFO-ին տված հարցազրույցում ասել է «ԵվրԱզԷս» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: «Այդ սխալը հարկավոր է ընդունել:
Այսօր Եռաբլուրում տեղի ունեցավ ղարաբաղաադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից զոհված ավագ լեյտենանտ Բենյամին Եղոյանի հուղարկավորությունը:
«Ամեն դեպքում արդեն մի բան պարզ է՝ Ադրբեջանին և Թուրքիային դիմակայելու գործում Հայաստանն ու Արցախը կարող են հույս դնել միայն մեր ժողովրդի ռեսուրսների վրա, և հետևաբար՝ առաջանցիկ զարգացում ապահովող փոփոխությունների որևէ ձգձգում մեզ համար հղի է նոր մարտահրավերներով և անընդունելի կորուստներով»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է բարերար Ռալֆ Յիրիկյանին:
Ադրբեջանն ապրիլի 9-ին ժամը 16:00-19:00-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի արդյունքում որոշակի ուղղություններում առաջնագծից դուրս բերել իր ոչնչացված զինծառայողների դիակները:
Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան խաղաղության և մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է:
Արցախում զոհված զինծառայող Ղարիբ Սահակյանը ծնվել էր 1987թ.: Ղաղրիբ Սահակյանն Արցախից էր՝ Հադրութի շրջանի Տող գյուղից: Օրեր առաջ արդեն հուղարկավորել են Ղարիբ Սահակյանին:
Հույն սահմանապահները հայտնել են, որ Սամոս կղզու մոտակայքում ներգաղթյալներին տեղափոխող նավ է խորտակվել, ինչի հետևանքով զոհվել է 4 կին ու երեխա, հայտնում է BBC-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրետանու կիրառմամբ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չկան, իսկ եթե կան հրաձգություններ, ապա դրանք հատ-հատ կրակոցներ են:
Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հակառակորդի կրակոցներից զոհված պայմանագրային զինծառայող 1983թ. ծնված Հրաչյա Մուրադյանը 3 երեխաների հայր էր: «Հավատս չի գալիս, կամ երևի չեմ ցանկանում հավատալ: Բոլորիս համար դու հերոս ես, ով իր կյանքը տվեց հանուն մեր խաղաղության: Խոնարհվում եմ քո և բոլոր զինվորների առջև, ովքեր իրենց ընտանիքներին, մայրերին, սիրելի կանանց թողել և սահմանն են պաշտպանում»,- ասում է Հրաչյայի կնոջ քույրը:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի առաջին սելֆին «սահմանագծից»:
Ադրբեջանական oxu.az կայքը «ցնցող նորություն» է հրապարակել այն մասին, որ հայազգի միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանը զենքով աջակում է ղարաբաղցիներին:
Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոսրլիքն իր սմարթֆոնով լուսանկարեց ցուցարարներին, այնուհետև երեք համանախագահները ՀՀ և ԼՂՀ դրոշների ու պաստառների կողքով անցնելով` հեռացան ԱԳՆ տարածքից:
Ապրիլի 8-ի դրությամբ՝ ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 971 մլն դրամ, 394,000 դոլար, 4,000 եվրո, 11,5 մլն ռուբլի:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում կարևորել է Ռուսաստանի կողմից ինչպես՝ Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմատեխնիկական համագործակցության պահպանումը, քանի որ դա նպաստում է տարածաշրջանում ուժերի հավասարակշռությանը: