Թուրքիայի պատճառով հետաձգվել է Գերմանիայի ԱԳ նախարարի թռիչքը Երևանից

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի` Երևանից դեպի Բեռլին թռիչքը հետաձգվել է։ Նա այցով մեկնել էր Ադրբեջան, ապա՝ Հայաստան։ Երևանից Բեռլին վերադարձի թռիչքը հետաձգվել է ավելի քան մեկ ժամով՝ Թուրքիայի օդային տարածքի մի մասի անսպասելի փակման պատճառով։ Այս մասին փոխանցել է թուրքական DW ծառայությունը:

Նախատեսված էր, որ նախարարին և նրա պատվիրակությանը տեղափոխող ինքնաթիռը Երևանից Բեռլին պիտի թռչի նոյեմբերի 19-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին։ Սակայն Թուրքիայի որոշ օդային գոտիներ փակվել են թռիչքների համար։ Դրա հետևանքով անհրաժեշտություն է առաջացել կազմել թռիչքի նոր երթուղի։

Թուրքիայի օդային տարածքի փակման պատճառների վերաբերյալ առայժմ պաշտոնական պարզաբանում չկա։

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը նոյեմբերի 18-ին այցելել էր Հայաստան, հանդիպել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունները, ՀՀ–ԵՄ համագործակցությունը, տնտեսական ու կանաչ էներգիայի ոլորտները և տարածաշրջանային գործընթացները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30