
Գվարդիոլան կհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգան՝ առանց որևէ պրոբլեմի

«Սանդերլենդի» պաշտպան Յան Կիրխգոֆը կիսվել է սպասումներով` կապված «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի աշխատանքի հետ:
«Ի՞նչ եք դուք ուզում. բարեկի՞րթ, թե՞ ազնիվ պատասխան»: Ազնի՞վ: Գվարդիոլան կհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգան և անճանաչելիորեն կփոխի այն:
Ես դրանում միանգամայն վստահ եմ: Նա կստեղծի ամենաուժեղ թիմերից մեկը և կհաղթի առաջնությունը՝ առանց որևէ պրոբլեմի: Նրա թիմի կատարմամբ դուք կտեսնեք բացարձակապես այլ ֆուտբոլ: Անգլիական ֆուտբոլի բախտը շատ կբերի»,- ասել է Կիրխգոֆը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը