Մեծ Բրիտանիայի խորհրդարանականը հորդորել է իր երկրին կանգնել Հայաստանի կողքին
Մեծ Բրիտանիայի պառլամենտի լեյբորիստ անդամ Սթեֆան Փաունդը հորդորել է Միացյալ Թագավորության կառավարությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից անդրսահմանային գործողությունների ինտենսիվությունը սպառնում է ճակատագրական հրդեհի նոր օջախ բորբոքել Հարավային Կովկասում և դառնալ մեծագույն վտանգը 1994 թվականի հրադադարի համաձայնագրի կնքումից ի վեր: Նախագահ Ալիևը ողջ աշխարհում մեծապես դատապարտվել է իր բռնապետական և ամբողջությամբ հակաժողովրդական կառավարման համար:
Նպատակ ունենալով շեղել ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից` նա հարձավում է Լեռնային Ղարաբաղի և խաղաղ բնակչության վրա, ինչը չափազանց վտանգավոր է և Միացյալ Թագավորության կա ռավարությունը պետք է հստակորեն ցույց տա, որ մենք չենք աջակցում կամ արդարացնում ադրբեջանական ագրեսիան և որ այս շաբաթ Լեռնային Ղարաբաղում երեխայի մահը կարող է շատ նման դեպքերից միայն առաջինը լինել, եթե մենք չկարողանանք զսպենք Բաքվի սանձազերծած ռազմական ագրեսիան: Միացյալ Թագավորությունը բազմիցս ասել է, որ Հայաստանի ընկերն է: Մենք պետք է այժմ ապացուցենք այդ ընկերությունը, քանի դեռ չափազանց ուշ չէ»,- նշել է Փաունդը: