Իրանի ԱԳ նախարարը հորդորել Է Երևանին ու Բաքվին՝ խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հակամարտությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Հայաստանի իր պաշտոնակցի՝ Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ մասին տեղեկացնում է ISNA գործակալությունը:

Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ հանգստություն հաստատել տարածաշրջանում: Նա նշել է, թե Իրանը կարող է աջակցել հակամարտող երկու կողմերի հակասությունների լուծմանը՝ նրանց համապատասխան ցանկության դեպքում:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Զարիֆն արդեն ուղեւորվել է իրանական Ռամսար քաղաք, որտեղ ապրիլի 5-6-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:

 

Տեսանյութեր

Լրահոս