Չպայթած «Սմերչը». ռուսները «քցե՞լ են» ադրբեջանցներին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է խոցված ԱԹՍ-ի և չպայթած «Սմերչի» լուսանկարները՝ հետևյալ մակագրությամբ.
«Աջ կողմում «Սմերչի» չպայթած հրթիռն է, ահա և «ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը»՝ իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբավը անհարկի ուռճացված է: Էլ չասած՝ մոտ 50 մլն դոլարանոց «քցոցու» թեման: Մնացածը ինքներդ կհասկանաք: Հա մի լրացում էլ, եթե Ադրբեջանը «Սմերչ» չի օգտագործել, ապա այս հրթիռները երևի ոտքով են եկել:»