Լվովի «Կարպատների» կազմում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը, ով օրերս մասնակցել էր Հայաստան-Բելառուս ընկերական խաղին, ըստ ուկրաինական մամուլի՝ իրավունք չուներ խաղալու Հայաստանի հավաքականում:
Թուրք ոստիկաններն ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները երկրում մի քանի ահաբեկչություն են կանխարգելել, այդ թվում՝ մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընն այսօր Անկարայում, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը:
Բրյուսելում ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված արարողությունը, որը նախատեսված էր անցկացնել այսօր Բրյուսելի խորհրդանիշներից մեկի՝ Ատոմիումի մոտ, անվտանգության նկատառումներով չեղյալ է հայտարարվել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով արարողության կազմակերպիչներին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի արտաքին պարտքի վերաբերվալ:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից 3 տարեկան երեխա է վայր ընկել։ Երեխային տեղափոխել են «Սուրբ Աստղիկ» բժշկական կենտրոն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» մանկական բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը չի հաջողվել փրկել:
Կարմիր ժենշենից պատրաստուկը (հոնսամ) կարող է կանխարգելել մարդու մոտ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) զարգացումը: Այս եզրակացությանն են հանգել հարավկորեացի հետազոտողներն Ուլսանի «Ասան» բժշկական կենտրոնից՝ պրոֆեսոր Չո Յոն Գիլի գլխավորությամբ, գրում է Korea Times թերթը:
Սիրիայից օպերատիվ-տակտիկական ավիացիայի ինքնաթիռների դուրսբերումը ՌԴ ավարտվել է, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին:
«Ես հիմա չեմ արդարանալու, ես ուրիշ հայտարարություն կանեմ, որ այս գործով այս թնջուկը չի ավարտվելու, չեն բացահայտվելու սպանություն կատարողները, որովհետև դրանք բացահայտված էին»:
Ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջև:
Կիեւի Պեչորյան շրջանային դատարանը կալանք է դրել այն 11 հաշիվների վրա, որոնք երեք բանկերում բացել են Ուկրաինայի նախկին նախագահի որդի Ալեքսանդր Յանուկովիչին պատկանող ընկերությունները: Այս մասին ասված է դատարանի վճռում, որը հրապարակվել է Ուկրաինայի դատական վճիռների միասնական դատական մատյանում, տեղեկացնում է «Ուկրաինսկիե նովոստի»-ն:
Բելգիայի ոստիկանությունը տարածել Է մարտի 22-ին տեսախցիկների գրանցած տեսագրությունը՝ օդանավակայան մտնող մահապարտներով՝ նպատակ ունենալով լրացուցիչ վկայություններ գտնել: Տեսանյութը տարածվել է YouTube-ում եւ բելգիական հեռուստաալիքներով:
Անօդաչու սարքից տեսախցիկով նկարահանել են «Իսլամական պետության» զինյալներից ազատագրումը Սիրիայի հին քաղաքը՝ Պալմիրան:
Մարտի 29-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 30-31-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, ապրիլի 1-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, մարտի 29-ի գիշերը 1700 մ-ից սկսած ձյան տեսքով, ապրիլի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս արագ հեռանալ Թուրքիայից: Այս մասին հայտնում է Haberturk կայքը: Հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին՝ թերթը գրում է, որ այդ որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը Թուրքիայում ահաբեկչական գործողություններ է ծրագրում Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացիների դեմ:
«Ալիևի վերջին խայտառակ հայտարարությունը, որտեղ նա, փաստորեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մեղադրում է սադրիչ գործողությունների մեջ, քրիստոնյա-մահմեդական հակամարտության երանգ է տալիս դրան, շատ վատ մի մոտեցում է, ու միջազգային հանրությունը պետք է շատ ավելի զգույշ և ուշադիր լինի նման հայտարարությունների նկատմամբ»:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է The Wall Street Journal-ը:
Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը հրապարակել է Բրյուսելի ահաբեկչությունները պատկերող նոր ծաղրանկար:
Ադրբեջանի անվտանգության կառույցների կողմից վրացիներով խիտ բնակեցված Կախի շրջանում անօրինական կրոնական կազմակերպությունների դեմ անցկացված գործողությունների ժամանակ ձերբակալվել են վրացական կրոնական կազմակերպության 58 անդամներ:
Հայաստանը ողջունում է Սիրիայնի կառավարական զորքերի կողմից Պալմիրայի ազտագրումը: Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում:
Ռուսաստանը Սիրիայից վերադարձրել է 3 հարվածային ուղղաթիռ՝ 2 «Մի-24» և 1 «Մի-35», հայտնում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Նրանք Ռուսաստան են վերադարձել Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայից «Ռուսլան» տրանսպորտային ինքնաթիռով:
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն է:
Բրյուսելի ահաբեկչությունների զոհերի թիվը ավելացել է՝ հասնելով 35-ի, այսօր հայտնել է Բելգիայի առողջապահության նախարար Մագի դե Բլոկը:
Աստանայի օդանավակայանում մարտի 27-ին ղազախական Bek Air լուկոստերի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել: Արտակարգ դեպքի պատճառը դարձել է մինչև վերջ չբացված առջևի շասսին, որի պատճառով ինքնաթիռն ստիպված է եղել հողին վայրէջք կատարել «քթով»:
Էլեկտրոնային նամակում նշվել է, թե մարտի 24-ին «կպայթեցվի ժամը 20:40-ին Մոսկվա մեկնող թիվ 558 չվերթի ինքնաթիռը, որից հետո կպայթեցվի «Զվարթնոց» օդանավակայանը։ ՀՀ իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների և ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին հաղորդումը սուտ է:
Հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ:
Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել մեդիամագնատ Միխայիլ Գուցերիևի որդու՝ Սաիդի հարսանիքը, հայտնում է LifeNews-ը:
Միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփի անունով գերեզմանաքար է տեղադրվել Նյու Յորքի Կենտրոնական այգում, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
«Քանի որ մենք կանք, իրենք պետք է կրակեն: Ու քանի որ մենք կանք ու պասիվ կանք, իրենք պետք է կրակեն ակտիվ: Այն, ինչ որ իրենք մեր գլխին են անում, մեր խաղաղ բնակիչների գլխին են անում, մենք պետք է վաղուց սկսեինք անել իրենց խաղաղ բնակիչների գլխին»:
Մարտի 28-ին երեք հրթիռ է պայթել Աֆղանստանի խորհրդարանի շենքի մերձակայքում, դրանցից մեկն ընկել է օրենդիր ժողովի համալիրի բակում: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը: Միջադեպի ժամանակ աֆղանական խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները խորհրդակցություն էին անցկացնում օրենսդիր մարմինի շենքում: