Բաժիններ՝

Թուրքիայում մի քանի ահաբեկչություն է կանխվել. Էրդողանի մամուլի քարտուղար

Թուրք ոստիկաններն ու հատուկ ծառայությունների ներկայացուցիչները երկրում մի քանի ահաբեկչություն են կանխարգելել, այդ թվում՝ մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընն այսօր Անկարայում, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Մեր հետախուզության և ներքին գործերի նախարարության ջանքերը հանգեցրել են նրան, որ վերջին շաբաթներին մի շարք ահաբեկչություններ ենք կանխել: Չեզոքացվել են մահապարտ-ահաբեկիչներ, հայտնաբերվել են ականապատ մեքենաներ, զենք, պայթուցիկ նյութեր: Մենք շարունակում ենք ահաբեկչության դեմ պայքարի լայնամասշտաբ աշխատանքը»,- ասել է Կալընը լրագրողներին:

Նրա խոսքով՝ երկրի իշխանությունները «սև ցուցակ» են գցել անձանց, որոնց մուտքն արգելված է Թուրքիա ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունենալու կասկածանքով, երկրից արտաքսվել է մոտավորապես 3 հազար մարդ մոտ 100 երկրից:

«Ցավալի է, որ այդ արտաքսված անձանցից ոմանք առնչություն են ունեցել Բրյուսելի ու Փարիզի ահաբեկչություններին»,- հավելել է Կալընը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս