Բաժիններ՝

Կանադայում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել սառցե անձրևների պատճառով

Կանադայի Օնտարիո և Քվեբեկ նահանգներում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղյալ հայտարարվել սառցե անձրևների պատճառով:

Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Nշվում է, որ Պիրսոն միջազգային օդանավակայանում, որը գտնվում է Տորոնտո քաղաքում, չեղյալ է հայտարարվել մոտ 150 չվերթ։

Մոնրեալում և Օտտավայում նույնպես չեղյալ են հայտարարվել տասնյակ չվերթներ, այդ թվում՝ դեպի Նյու Յորք, Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն։

Ավիաընկերությունները մինչ օդանավակայան ժամանելը նախազգուշացրել են ուղևորներին չվերթի կարգավիճակը ստուգելու անհրաժեշտության մասին։

Կանադայի օդերևութաբանական բյուրոյի կանխատեսումների համաձայն՝ սառցե անձրևները կշարունակվեն նաև հինգշաբթի օրը, հնարավոր է նաև թեթև ձյուն։ Որոշ շրջաններում սպասվում է 15-ից 20 միլիմետր տեղում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29