
ՄԱԿ-ը ինքնաթիռներով մարդասիրական օգնություն է հասցրել սիրիական Դեր Զոր քաղաք

ՄԱԿ-ի ավիացիան Սիրիայի Դեր Զոր քաղաք է հասցրել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որի մի մասն արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության ներքո, հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ի տեղեկություններով՝ քաղաքի մոտավորապես 200 հազար բնակիչ պարենի սուր պակաս է զգում:
Կազմակերպության վերջին զեկույցում ասվում էր այն մասին, որ գրավյալ քաղաքներում կենսապայմանները սարսափելի վատթարացել են ու հաղորդվում էր թերսնման ու սովի հետևանքով մահացության բարձր տոկոսի մասին:
Ինչպես ՄԱԿ-ի ԱԽ-ին զեկուցել է մարդասիրական գործակալության ղեկավար Սթիվեն Օ’Բրայենը, Զեր Զորի սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող վայրերում ինքնաթիռներից նետվել է 21 տոննա առաջին անհրաժեշտության իրեր:
Նախնական տեղեկություններով՝ բեռը հասել է ըստ նշանակության, հայտնել է վերջինս:
Սթիվեն Օ’Բրայենի խոսքով՝ Սիրիայի Կարմիր մահիկի ներկայացուցիչները հաստատել են, որ կոնտեյներները նետվել են հենց այնտեղ, որտեղ և պլանավորվում էին:
Մարդասիրական օգնությունը տեղ հասնելու արդյունավետ միջոցը, սակայն, օգնությունն ավտոշարասյուներով տեղ հասցնելն է: