Շիրակի և Արագածոտնի մարզպետները աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել

Շիրակի և Արագածոտնի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը պաշտոնից ազատվելու դիմումներ են գրել: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ ներկայացնելով նիստի օրակարգում ներառված համապատասխան որոշումների նախագծները:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Հեղափոխական Դաշնակցության միջև քաղաքական համագործակցության համաձայնագրի ստորագրման արդյունքում որոշում է կայացվել, որ երկու մարզպետների պաշտոններն առաջարկվելու են ՀՅԴ-ին: Կառավարությունը հաստատեց նրանց աշխատանքից ազատելու մասին որոշումը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ համատեղ աշխատանքի համար:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29