
Համաշխարհային տնտեսությունը թուլացած է ու չափազանց խոցելի. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նախազգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը շարունակում է թուլանալ ու չափազանց խոցելի է դառնում կտրուկ ցնցումների առաջ, հայտնում է BBC-ն:
Ինչպես բացատրում են ԱՄՀ-ի փորձագետները, անկումը տեղի է ունենում ֆինանսական աճող անկայունության ու ակտիվների գնանկումների ֆոնի պայմաններում:
Հիմնադրամի զեկույցի համաձայն՝ աշխարհի խոշորագույն տնտեսությունների աճը դանդաղում է, ու պահանջարկի անկումը որոշ երկրներում դժվարացնում է տնտեսական աճի վերականգնումը:
ԱՄՀ-ի զեկույցը հրապարակվել է «Մեծ քսանյակի» անդամ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպման նախօրեին, որը այս շաբաթ կանցկացվի Շանհայում:
ԱՄՀ-ում նաև նախազգուշացնում են, որ տնտեսական աճի բոլոր կանխատեսումները կարող են խախտվել շուկաների անկայունության, նավթի գնանկումների ու աշխարհաքաղաքական հակամարտությունների պատճառով: