Բաժիններ՝

Facebook-ը «լայք»-ի կոճակը բաժանել է արձագանքման վեց տարբերակի

Facebook սոցիալական ցանցն ավելացրել է գրառումներին արձագանքելու վեց տարբեր հնարավորություններ: Այս մասին նշված է սոցիալական ցանցի տարածած մամուլի հաղորդագրությունում: Այդ վեց արձագանքները հասանելի կլինեն «լայք» կոճակին սեմելու դեպքում:

Այժմ յուրաքանչյուր գրառում հնարավոր կլինի գնահատել սմայլիկներից մեկի միջոցով, որոնք ստացել են «Հավանում եմ», «Սուպեր», «Հա-հա», «Այ քեզ բան», «Ցավակցում եմ» և «Զայրանում եմ» անվանումները:

Գրառման ներքո տեսանելի կլինեն օգտատերերի արձագանքները:

Սոցիալական ցանցը տեղեկացրել է, որ դեռևս նորությունների ժապավենի ձևավորման ալգորիթմը կմնա նույնը (արձագանքների բոլոր վեց կոճակները կհաշվվեն որպես սովորական «լայքեր»), սակայն հետագայում, երբ ընկերությունում կհավաքեն օգտատերերի վարքագծի վերաբերյալ տեղեկատվություն, այն կփոխվի:

«Լայք» կոճակը Facebook-ում հայտնվել է 2010 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29