
Զիդանն ամեն ինչ կանի Ագուերոյին ձեռք բերելու համար

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը շատ է հավանում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին և այս հարցով դիմել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Ինքը՝ Ագուերոն, բազմիցս նշել է, որ չի պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ իր թիմից և պատրաստվում է կարիերան ավարտել Անգլիայում:
Մադրիդյան ակումբն առաջին անգամ չէ, որ ցանկանում է ձեռք բերել արգենտինացուն: Ինչպես հայտնում է իսպանական մամուլը, Պերեսը միշտ էլ հետաքրքրված է եղել Ագուերոյի ծառայություններով, սակայն վերջինս միշտ մերժել է սերուցքայիններին:
Սիրարփի Աղաբաբյան