Դիարբեքիրում ոստիկանությունը արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ է կիրառել քրդերի ցույցը ցրելու համար
Թուրքիայի հարավ-արևելքում բախումներ են տեղի ունեցել քրդերի ու ոստիկանների միջև: Դիարբեքիրում, որտեղ բնակչության մեծ մասը քրդեր են, ցուցարարները բողոքի ակցիայի են դուրս եկել՝ բողոքելով երկրի իշխանությունների հաստատած պարետային ժամ հաստատելու որոշման ու շրջանում անցկացվող ռազմական օպերացիայի դեմ, հայտնում է Euronews-ը:
Որոշ ցուցարարներ քարեր են նետել իրավապահների ուղղությամբ ու փորձել արգելափակել ճանապարհները: Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել ու ջրցան մեքենաներ:
Հաղորդվում է, որ նվազագույնը մեկ մարդ է տեղափոխվել հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Թուրքիայի անվտանգության ուժերը Դիարբեքիրի Սուր շրջանում «Քրդական աշխատավորական» կուսակցության դեմ իրականացնում են հատուկ օպերացիա: Այստեղ պարետային ժամը գործում է դեռ անցած տարվա դեկտեմբերից: