
Կանադական բանակը վարժանքներ է սկսել Արկտիկայում

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Կանադայի զինված ուժերը երեկ վարժանքներ են սկսել երկրի հյուսիսում գտնվող Նունավոտ նահանգում, որը գտնվում է երկրի արկտիկյան սահմանի մոտ: Այս մասին հայտարարել է Կանադայի ՊՆ-ը:
Վարժանքները տևելու են մինչև մարտի 30-ը: Կանադայի պաշտանության փոխնախարար Ջուլիան Ֆանտինոն հայտարարել է, որ կառավարությունը կարևորում է կանադական հյուսիսում զինված ուժերի մշտական մարտական պատրաստությունը: Նունավուտը Կանադայի ամենահյուսիսային տարածքն է, ուր տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է -30 աստիճան:
Վարժանքները ստացել են NOREX 2015 ծածկանունը: Դրանց մասնակցում է մոտ 200 զինծառայող, որոնց թվում կան զինվորներ, ռեյնջերներ ու ռեզերվիստներ: Վարժանքների սցենարի համաձայն` նրանք պետք է փոխգործակցեն միմյանց հետ պայմանական հակառակորդի հարձակման դեպքում: