
Պորոշենկոն նկատողություն է տվել Կոլոմոյսկուն

Lenta.ru-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նկատողություն է տվել Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկուն` պրոֆեսիոնալ էթիկայի կանոնների խախտելու համար: Կոլոմոյսկին վիրավորական հայտարարություններ է արել լրագրողների հասցեին:
Պորոշենկոյի համապատասխան հրամանը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում, ուր նշված է, որ Կոլոմոյսկու արարքը վարկաբեկում է նրան որպես պետծառայողի: Մարտի 20-ին Կոլոմոյսկին լրագրողների հետ զրույցում անվայել խոսքեր էր ասել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հասցեին: