Բնական միջոց՝ սեզոնային մրսածության դեմ
Մրսածության և վիրուսների ժամանակ մենք ուժեղ իմունիտետի կարիք ունենք: Healthyfoodstar.com կայքը ներկայացրել է բնական բաղադրամիջոց՝ սեզոնային մրսածության դեմ:
Բաղադրիչներ
- 1 կիտրոն
- 200մլ բնական մեղր
- 1 կոճապղպեղ
Պատրաստման եղանակը
Կտրատեք կոճապղպեղը և կիտրոնը, բլենդերով հարեք: Այնուհետև ավելացրեք մեղրը և նորից խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ, կափարիչով ծածկեք ու դրեք սառնարանը: Ամեն օր խմեք 1ճ/գվ: Կարող եք ավելացնել նաև թեյի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը