
ՆԱՏՕ-ն ներկայացուցչություն է բացելու Մոլդովայում

MBC-ի փոխանցմամբ` Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը հայտարարել է, որ հանրապետությունում բացվելու է ՆԱՏՕ-ի ներկայացուցչություն:
Գաբուրիչը Բրյուսել կատարած այցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ պայմանավորվել է նաև ազգային անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին:
Դրա շրջանակներում Սթոլթենբերգը Քիշնև կայցելի մինչև հունիսի 1-ը (պլանավորված է մինչ այդ բացել ՆԱՏՕ-ի ներկայացուցչությունը): Գաբուրիչը հայտարարել է, որ իր բրյուսելյան այցը եղել է արդյունավետ, և որ արդյունքները տեսանելի կլինեն շուտով: