
Գրեթե անանցանելի ճանապարհի խնդիրը լուծում են՝ փոսալցում անելով միայն

ankyun3.am-ը գրում է. Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից ոչ հեռու Նեղոց գյուղում բացակայում են ոչ միայն բարեկարգ ճանապարհները, այլև դրանք բարեկարգ դարձնելու միջոցները: Գյուղի բյուջեն այնքան փոքր է, որ անգամ ոչ մասնագետը կհասկանա, որ դրանով գյուղացու ամենատարրական պահանջներն անգամ հնարավոր չէ բավարարել: Ճանապարհների խնդիրը գյուղում նոր չէ: Չի փոխվել նաև գյուղապետի պատասխանն այս հարցի վերաբերյալ: