Թուրքիայում վերապատրաստված «Յաշմալ» դիվերսիոն խումբը ջախջախեցին մեր շարքային զինվորները. ԳԱԼԱ
«Հայաստանը, Արցախն արդեն 20 տարուց ավելի գտնվում է պատերազմական վիճակում, ներկայում դիրքային պատերազմ է ընթանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Մարտակերտի շրջանի Արցախի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական դիվերսիոն գործողություններին:
Գրիգորի Միրզոյանի խոսքերով՝ հայկական կողմը ջախջախեց հերթական հատուկ նշանակության բրիգադը, որը նոր էր վերադարձել Թուրքիայից՝ վերապատրաստման կուրսերից:
«Մեր տվյալներով իրենք ունեն հատուկ նշանակության բրիգադներ: Նույն այն բրիգադները, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էին եկել: Այդ ժամանակ էլ նրանց չհաջողվեց իրենց նպատակին հասնել:
Հիմա էլ հերթական բրիգադներն են եկել Թուրքիայից: Մեր ունեցած տեղեկություններով դրանք «Յաշմալ» ստորաբաժանումներ են կոչվում, որոնց ուղարկում են Թուրքիա՝ վերապատրաստման: Եվ այդ վերապատրաստումից հետո առաջին գործողությունը սա էր: Գալիս են փորձելու իրենց ձեռք բերած հմտությունները: Բայց տվյալներով՝ 20 հոգի կորցրել են իրենք: Ես սա ասում եմ՝ մի սպայի եւ իր հոր հետ հեռախոսով զրույցից: Թե ինչքան վիրավորներ ունեն, ասում էր՝ չգիտեն, բայց զոհերի թիվը շուրջ 20 է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Գրիգորի Միրզոյանը:
Կայքի այն հարցին, թե հնարավո՞ր է սկսվեն արդեն լայնածավալ գործողություններ, Գ. Միրզոյանը պատասխանեց, որ նոր ժամանակներում պատերազմը այսպես է հենց ընթանում եւ հիմա էլ պատերազմում ենք՝ դիրքային պատերազմում.
«Արդեն պատերազմ է, վաղուց պատերազմ է, դիրքային պատերազմ է: Եթե ունենք զոհեր, վիրավորներ, սա պատերազմ է: Իհարկե սարսափելի ցավալի է, որ զոհ ենք տալիս, բայց ասեմ, որ առաջին գծին մոտ ապրող հասարակությունը լավ գիտի, որ պատերազմ է, ու նրանց վախը չափած է, նրանք պատրաստ են, մենք պատրաստ ենք»:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: