Կիտրոնը` որպես նիհարեցնող մթերք

Ծիրանի չիր

Կիտրոնի կանոնավոր օգտագործման արդյունքում օրգանիզմում առաջացող կալիումի կարբոնատը հավասարակշռում է մեր սննդակարգում գերակշռող թթվային բաղադրիչը։ Ստացվում է, որ թթվահամ կիտրոնն իջեցնում է ստամոքսահյութի և արյան թթվայնությունը։

Առաջարկվող բաղադրամիջոցը չի սահմանափակում ձեր նախընտրելի սննդակարգը։

Առաջին օրը` 1 միջին կիտրոնից (մոտ 50 մլ) ստացված հյութը լուծեք 100 մլ հանքային ջրի մեջ. խմեք առավոտյան և երեկոյան` առանց գազի։ Խմելուց առաջ գոլացրեք (30 C)։

Կարդացեք նաև

Երկրորդ օրը` 2 կիտրոնից ստացված հյութը լուծեք 300 մլ հանքային ջրի մեջ։ Խմեք 200-ական մլ` առավոտյան և երեկոյան։

Երրորդ օրը` 3 կիտրոնից ստացված հյութ և 600 մլ հանքային ջուր։ Խմեք նույն ժամերին և ուտելուց կես ժամ առաջ։

Չորրորդ օրը` 4 կիտրոնի հյութ և 1 լիտր հանքային ջուր։ Խմեք, ինչպես երրորդ օրը։

Հինգերորդ օրը` 5 կիտրոնի հյութ և 1,5 լիտր հանքային ջուր։

Վեցերորդ օրը` 6 կիտրոնի հյութ և 2,1 լիտր հանքային ջուր։

Յոթերորդ օրը` 7 կիտրոնի հյութ և 2,5 լիտր հանքային ջուր։ 5-7-րդ օրերը խմեք նաև ուտելուց 1,5-2 ժամ հետո և մինչև կես լիտր` վաղ առավոտյան մինչև նախաճաշը։

Ութերորդ օրը փորձեք ոչինչ չուտել (ցանկալի է, բայց ոչ պարտադիր)։ Այդ օրը պատրաստեք և խմեք հետևյալ ըմպելիքը.

ciranachir

  • Ծիրանի 150 գ չիրը մանրացրեք, լցրեք 3 լ ջրի մեջ, 1 ժամից լուծեք 3 կիտրոնից ստացված հյութ և 50 մլ մեղր։ Չիրը կերեք երեկոյան (Տե՛ս «Արեգակի պտուղ` ծիրան», «168 Ժամ», 09.06.2011թ.)։

Հաջորդ յոթ օրերի ընթացքում չափաբաժինն իջեցրեք 350 մլ-ից մինչև 50 մլ։

Կարևոր է իմանալ, որ ծիրանի չիրը դասվում է արյան ալկալիությունը բարձրացնող սննդամթերքի շարքին և պարունակում է մեծ թվով օգտակար նյութեր (Տե՛ս Ջ. Սահակյան «Մոգական բուժարարներ. Դեղձ, Ծիրան, Նուշ, թիվ 3 գրքույկը։ Երևան 2014թ.)։

Դեղատոմսեր

  • Սիջատների խայթոց, հին արևելյան միջոց. Կիտրոնը կիսեք, մեկ բաժինը դրեք վերքի վրա, իսկ մյուս կեսը դանդաղ ծամեք` կեղևի հետ։
  • Պեպենները գունաթափող. Խառնեք հավասար քանակությամբ կիտրոնի հյութ և բնական մեղր, թանզիֆե անձեռոցիկը թրջեք լուծույթի մեջ, 20 րոպե պահեք մաշկի վրա, լվացեք գոլ ջրով։
  • Դիմակ ցանկացած տիպի մաշկի համար. 1 ճ/գ խմորիչը (դրոժ) և 2 թ/գ կիտրոնի հյութը խառնեք 1-2 թ/գ կաթի հետ, մինչև ստացվի համասեռ զանգված։ Քսեք դեմքին, 10-15 րոպե անց լվացեք գոլ ջրով։
  • Արմունկի կոշտուկներ. Կիսեք կիտրոնը, 10-15 րոպե դրեք արմունկների վրա։
  • Մաշկի առաձգականությունը վերականգնող. 1 թ/գ կիտրոնի հյութը հարեք 2 ձվի սպիտակուցի հետ։ Քսեք դեմքին, պարանոցին, լանջաբացվածքին։ Պահեք 15-20 րոպե։

Մաքրեք սկզբում` գոլ, ապա` սառը ջրով, քսեք խոնավեցնող քսուք։ Պարբերաբար կրկնեք։

JuloՀ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս