Բաժիններ՝

Գրիգոր Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկեց օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում «Գրիգոր Խաչատրյան» մրցանակակիրների հավաքն էր: Դպրոցի բակում՝ ծիրանենիների տակ, մրցանակակիրները հավաքվել էին ընկերական մթնոլորտում նշելու 25 տարի հուսալի ձեռքերում «լինելու» լավ առիթը, իրար տեսնելու համար, իսկ ոմանք՝ ծանոթանալու միմյանց հետ:

«Գրիգոր Խաչատրյան» յուրօրինակ մրցանակը հանձնվում է 1990 թվականից: Հեղինակի՝ Գրիգոր Խաչատրյանի խոսքերով՝ տրվում է նրանց, ովքեր կարողանում են իրենք իրենց գերազանցել. «Երբ նայում եմ մարդուն ու ասում եմ ՝ մալադեց, այդ ժամանակ ի՞նչ պիտի տամ նրան՝ իհա՛րկե իմ մրցանակը: Ավելի թանկ ու կարևոր բան, քան Գրիգոր Խաչատրյանի մրցանակն է, չկա»: Այո, մրցանակը հենց ինքն է՝ նկարիչ Գրիգոր Խաչատրյանը: Մրցանակակիրները պետք է գրկեն իրենց մրցանակին՝ Գրիգոր Խաչատրյանին:

GX (7)

Իսկ մրցանակը «հանձնում է»՝ մրցանակակրի գիրկը նետվելով: Սկսած 1990թ.-ից, «Գրիգոր Խաչատրյան» մրցանակին են արժանացել կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը (1990), լուսանկարիչ Գերման Ավագյանը (1994), բանաստեղծ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը (1995), արվեստաբան Նազարեթ Կարոյանը (1996), նախկինում՝ «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, այժմ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը (2000), «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը (2001), Աննա Իսրայելյանը (2002), ավանգարդ նկարիչ Արման Գրիգորյանը, նկարիչ Արտակ Բաղդասարյանը, նկարիչ Գոհար Սանոյանը, արվեստաբան Վարդան Ջալոյանը, քանդակագործ Ռուբեն Արևշատյանը, տնտեսական լրագրող Հայկ Գևորգյանը, «Արտ լաբորատորիա» խումբը, և այլք:

Կարդացեք նաև

GX (3)

GX (4)

GX (5)

GX (6)

GX (2)

Այսօրվա ընկերական հանդիպմանը ներկա էին ինչպես՝ վերոնշյալ մրցանակակիրներից շատերը, այնպես էլ՝ մրցանակակիրների ընկերները, նրանց համակիրներն ու «մրցանակի փրկիչները», ինչպես բնորոշեց նրանց Գրիգոր Խաչատրյանը՝ չցանկանալով մեկնաբանել, թե հատկապես ինչից է փրկվել մրցանակը: Հանդիպման ընթացքում Գրիգոր Խաչատրյանը հատուկ առաջարկով հանդես եկավ՝ միակ պատգամավոր մրցանակակրին՝ «Քաղաքացիական պայմանագիր» նորաստեղծ կուսակցության  կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին առաջարկելով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ Ազգային ժողովում, որպեսզի իր մրցանակակիրները պահպանվեն պետության կողմից: Նիկոլ Փաշինյանը, լավ ծանոթ լինելով Գրիգոր Խաչատրյանի ինքնատիպ հումորին, անմիջապես արձագանքեց առաջարկին. «Հատուկ հայեցակարգ պետք է մշակվի՝ ներկայացնելու խորհրդարանական քննարկման»:

2061, 174,1,369,256,417,2269,169

2061, 174,1,367,256,423,2486,191

2061, 174,1,364,256,431,2650,169

2061, 174,1,366,256,390,2467,163

2061, 174,1,380,256,412,2273,174

2061, 174,1,373,256,428,2099,184

2061, 174,1,381,256,414,2169,169

2061, 174,1,381,256,389,2443,183

2061, 174,1,368,256,423,2074,180

2061, 174,1,367,256,430,2314,196

2061, 174,1,365,256,408,2463,172

2061, 174,1,369,256,429,2501,166

2061, 174,1,364,256,379,2755,192

2061, 174,1,375,256,406,2549,181

2061, 174,1,371,256,422,2502,173

2061, 174,1,372,256,411,2222,169

Ներկայացնում ենք 168.am-ի զրույցը նկարիչ,  «Պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի» հիմնադիր Գրիգոր Խաչատրյանի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս