Բաժիններ՝

«Չելսին» չի խանգարի Չեխին

Վերջին շրջանում ակտիվ քննարկվում է Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի տեղափոխության հարցը: Բրիտանական մամուլում հայտնվեցին գլխագրեր, որոնք ասում էին, թե «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը խոչընդոտում է դարպասապահի տեղափոխությանը: Սակայն «The Telegraph»-ը հայտնում է, որ «Չելսիի» ղեկավարությունը չի խանգարի դարպասապահ Պետր Չեխի՝ Պրեմիեր լիգայի այլ ակումբ տեղափոխությանը:

Աղբյուրը հայտնում է, որ այդ հարցով որոշում կայացրել է ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը: Ավելի վաղ Անգլիայի գործող չեմպիոնների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ չի ցանկանում Չեխին բաց թողնել:

Չեխի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս